Էրդողանը` Ստամբուլի հայկական տաճարի մոտ պարի մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սադրանք է անվանել Ստամբուլի Քադըքյոյ թաղամասում հայկական Սուրբ Թագավոր եկեղեցու պատին պարեր կազմակերպած տղամարդկանց հետ կապված միջադեպը:
«Կրոնի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը, որը դրսևորվել է Քադըքյոյի եկեղեցու մոտ, ես գնահատում եմ որպես սադրանք՝ ուղղված մեր միասնության դեմ», - ասել Է ԷրդողանըTwitter-ում հրապարակված տեսաաուղերձում։
Ավելի վաղ թուրքական ԶԼՄ-ները հայտնել էին, որ հուլիսի 11–ի լույս 12–ի գիշերը մի խումբ երիտասարդներ պարել են եկեղեցու պատերին: Խաչի ֆոնին պարող հարբած տղամարդկանց հետ տեղի ունեցած միջադեպի տեսանյութը տարածվել է սոցցանցերում։
Ստամբուլի վարչակազմը հայտնել է միջադեպի մասնակիցների ձերբակալության մասին, նրանց համար խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։
Նմանատիպ հոդվածներ
Քիչ առաջ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում
Հուլիսի 16-ի առավոտյան, ժամը 11:00-ից սկսած, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Ե...
ՀՐԱՏԱՊ. Այսօր Ադրբեջանիցիները կրակ են բացել Գեղարքունիքի հատվածում. ունենք 3 վիրավոր. ՊՆ
Հուլիսի 23-ին, ժամը 17։00-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հա...
Կոչ եմ անում սոցցանցերի էջերից հեռացնել հեռախոսահամարները, հասցեներն ու այլ անձնական տվյալները. ՄԻՊ-ը` արցախցիներին
Ադրբեջանական իշխանությունների խուճապ առաջացնող նոր արարքների տարածում թույլ չտալու համար կոչ եմ անում Արցախի մեր հայրենա...
Ի՞նչ պահանջներ են ներկայացվում ՀՀ տարածք մուտք գործելիս
ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելիս ներկայացվող պահանջները:...