Հայտնի է, թե 2021 թվականին առաջին 5 ամսում քանի զբոսաշրջիկ է այցելել Հայաստան
Հայաստան զբոսաշրջային այցելությունները 2021 թվականի ապրիլ ամսին կազմել է շուրջ 41881, իսկ մայիս ամսին՝ շուրջ 52908: Այս մասին NEWS.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:
2021 թվական հունվար-մարտին Հայաստան ներգնա զբոսաշրջային այցելությունները կազմել են 86524, նախորդ տարվա 307590 համեմատ նվազել է շուրջ 72%:
Ստացվում է, որ 5 ամսում Հայաստան է այցելել 181313 զբոսաշրջիկ:
Արտագնա զբոսաշրջիկների թվաքանակը հունվարից մարտ ամսիներին կազմել է 44574, նախորդ տարվա առաջին եռամսյակի (279435) համեմատ նվազել է շուրջ 84%:
Նախարարությունից հիշեցրել են, որ 2020 թվականին Հայաստան զբոսաշրջային այցելությունները կազմել են շուրջ 375216, նվազումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է շուրջ 80%: 2020 թվականի ցուցանիշը ձեւավորվել է միայն 2020թ. հունվար-մարտ, սեպտեմբեր եւ հոկտեմբեր-դեկտեմբեր ժամանակաշրջանի տվյալներով:
Նմանատիպ հոդվածներ
Հրապարակվել է ճամփորդելու համար լավագույն և վատագույն անձնագրերի ցանկը. Հայաստանը 84-րդ տեղում է
Միջազգային Henley&Partners խորհրդատվական կազմակերպությունը կազմել է աշխարհի բոլոր երկրների անձնագրերի ցանկը՝ ըստ տվյ...
Անձնակազմի 75 տոկոսը 2 ամիս առաջվա դրությամբ քաղաքացիական անձինք են եղել. Ղահրամանյանը` պարեկային ծառայության մասին. NEWS.am
Իրականում սա ոչ թե ձևափոխված, այլ նոր համակարգ է ստեղծվել ըստ կարգավորումների, անձնակազմի 75 տոկոսը 2 ամիս առաջվա դրությ...
Օտարերկրյա քաղաքացիները կամ քաղաքացիություն չունեցող անձինք COVID-19-ի դեմ կարող են պատվաստվել միայն Երևանում
Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվնադության (COVID-19) դեմ կարող են պատվաստվել նաև օտարերկրյա քաղաքացիներ...
Հայաստան է ներկրվել «Sputnik-V»-ի նոր խմբաքանակ
Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համաճարակային իրավիճակի կայունացման նպատակով շարունակվում է...