Ովքեր են Հայաստան վերադարձող ռազմագերիները
Առաջիկա ժամերին Բաքվից տուն կվերադառնա 15 հայ ռազմագերի։ Նրանց կուղեկցի Արցախի խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ Ռուստամ Մուրադովը։
2021 թվականի հուլիսի 3-ին Ռուսաստանի Դաշնության նախաձեռնությամբ Հայաստանը ադրբեջանական կողմին է հանձնել Վարանդայի (Ֆիզուլիի) և Կովսականի (Զանգելանի) շրջանների շուրջ 92 000 92 հազար հակատանկային և հակահետևակային ականների քարտեզները: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն:
«Մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում Ադրբեջանի տարածքում ժամանակավորապես տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Ռուստամ Մուրադովին՝ ականների քարտեզներ ձեռք բերելու մարդասիրական նախաձեռնության իրականացման գործում միջնորդական առաքելության համար»,- ասված է հայտարարության մեջ:
Հայտարարության մեջ նշվում է նաև, որ որպես մարդասիրական քայլ ՝ ադրբեջանական կողմը Հայաստանին է արտահանձնել ազատազրկման դատապարտված 15 հոգու, որոնց ժամկետը ավարտվել է:
Վերադարձվածների թվում է 2020թ. պատերազմից հետո Խծաբերդում գերեվարված 12 հայ զինծառայող։ Նախօրեին նրանք շինծու մեղադրանքներով Բաքվում կես տարվա ազատազրկման են դատապարտվել՝ իբրև թե «Ադրբեջանի պետական սահմանը խախտելու» համար: Գրում է Երկիր մեդիա ՀԸ-ն։
Հիշեցնենք, որ ռազմագերիների անհապաղ և առանց պայմանների վերադարձի հարցը ներառված էր 2020թ. -ի նոյեմբերի 9-ի կապիտուլացիոն հայտարարության մեջ: Սակայն Ադրբեջանը շարունակում է չկատարել դրա պայմանավորվածությունները, մասնավորապես` գերիների վերադարձը,իսկ հայկական կողմը շարունակում է զիջումների գնալ: Ավելին, մինչ օրս ադրբեջանցի 100-ից ավելի զինվորական շարունակում է գտնվել մեր երկրի տարածքում՝ Սյունիքի, Գեղարքունիքի եւ Վայոց ձորի մարզերի սահմանային տարածքներում:
Նմանատիպ հոդվածներ
15 ռազմագերիների խումբ է վերադառնում
Հայ ռազմագերիների ևս մեկ խումբ առաջիկա ժամերին Բաքվից տուն կվերադառնա։ Ինչպես հայտնում են Sputnik Արմենիայի աղ...
Ռազմագերիներին տեղափոխող ինքնաթիռը Բաքվից հասավ Երևան
Ռազմագերիներին տեղափոխող ինքնաթիռը Բաքվից հասավ Երևան Գերիների փոխարեն հայկական կողմն Ադրբեջանին է փոխանցել Արցախի...
Դրանք միմյանց հետ որևէ առնչություն չունեն. Իսահակյան գյուղի անասնաբույժի կինը` ամուսնու մահվան դրդապատճառի մասին
Շիրակի մարզի Իսահակյան գյուղի անասնաբույժ Ռուստամ Սիմոնյանը, նախնական տվյալով, ինքնասպան է եղել։ ArmDаily.am-ի հետ...
Շիրակի մարզի 5 բնակչի մոտ հաստատվել է «սիբիրյան խոց». ԱՆ-ն մանրամասնում է
Շիրակի մարզի Անիի տարածաշրջանի Իսահակյան գյուղում կենդանիների շրջանում սիբիրյան խոցի հայտնաբերված դեպքերի առնչությամբ՝ Ա...