Տոկիոյի օլիմպիական խաղերին կմասնակցեն երկու հայ լողորդ
Ջրային մարզաձևերի միջազգային ֆեդերացիան Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեին պաշտոնապես տեղեկացրել է Տոկիոյի օլիմպիական խաղերում մեր երկրի երկու լողորդների մասնակցության մասին: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը։
Արթուր Բարսեղյանը հանդես կգա 50 և 100 մետր ազատ, իսկ Վարսենիկ Մանուչարյանը ՝ 100 մետր ազատ լողաճերում:
Աթլետիկայի միջազգային ֆեդերացիան էլ հաստատել է կապանցի եռացատկորդ Լևոն Աղասյանի մասնակցությունը Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերին։
Աղասյանը Թբիլիսիում անցկացված Վրաստանի բաց առաջնությունում ցույց է տվել 17 մ 16 սմ արդյունք և նվաճել օլիմպիական արտոնագիր: Նշենք ,որ այդ արդյունքը երկու սմ –ով գերազանցում է պահանջվող ցուցանիշը:
Այսպիսով Ճապոնիայում անցկացվելիք ամառային 32-րդ օլիմպիական խաղերին մասնակցող Հայաստանի մարզիկների թիվը հասավ 17-ի:
Տոկիոյի Օլիմպիական խաղերում Հայաստանը կներկայացնեն նաև ծանրորդներ Սիմոն Մարտիրոսյանը և Իզաբելլա Յայլյանը, բռնցքամարտիկներ Կորյուն Սողոմոնյանը,Արման Դարչինյանը և Հովհաննես Բաչկովը, մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, հունահռոմեական ոճի ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը, Կարապետ Չալյանը, Արմեն Մելիքյանը և Կարեն Ասլանյանը, ազատոճային ըմբիշներ Արսեն Հարությունյանը և Վազգեն Թևանյանը,ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը, հրաձիգ Էլմիրա Կարապետյանը:
Օլիմպիական խաղերը կայանալու են հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը:
Նմանատիպ հոդվածներ
Դրանք միմյանց հետ որևէ առնչություն չունեն. Իսահակյան գյուղի անասնաբույժի կինը` ամուսնու մահվան դրդապատճառի մասին
Շիրակի մարզի Իսահակյան գյուղի անասնաբույժ Ռուստամ Սիմոնյանը, նախնական տվյալով, ինքնասպան է եղել։ ArmDаily.am-ի հետ...
Շիրակի մարզի 5 բնակչի մոտ հաստատվել է «սիբիրյան խոց». ԱՆ-ն մանրամասնում է
Շիրակի մարզի Անիի տարածաշրջանի Իսահակյան գյուղում կենդանիների շրջանում սիբիրյան խոցի հայտնաբերված դեպքերի առնչությամբ՝ Ա...
15 ռազմագերիների խումբ է վերադառնում
Հայ ռազմագերիների ևս մեկ խումբ առաջիկա ժամերին Բաքվից տուն կվերադառնա։ Ինչպես հայտնում են Sputnik Արմենիայի աղ...
Ռազմագերիներին տեղափոխող ինքնաթիռը Բաքվից հասավ Երևան
Ռազմագերիներին տեղափոխող ինքնաթիռը Բաքվից հասավ Երևան Գերիների փոխարեն հայկական կողմն Ադրբեջանին է փոխանցել Արցախի...