Զանգեզուրյան միջանցքը Նախիջևանի էքսկլավը կապելու է Ադրբեջանի հետ և ծառայելու է առևտրային կապերին. Բայրամով
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի խոսքերով՝ հաղորդակցությունների վերականգնումը «շահավետ իրավիճակ է ամբողջ տարածաշրջանի համար և կբարձրացնի Սև ծովի ավելի լայն աշխարհագրության կարևորությունը»:
«Եռակողմ հայտարարության համաձայն՝ զինված հակամարտության ավարտով Ադրբեջանը մտավ վերականգնման, վերակառուցման և վերաինտեգրման հետհակամարտային փուլ: Հետհակամարտային ժամանակահատվածում խաղաղության, վերականգնման և վերակառուցման ու ներքին տեղահանված անձանց վերադարձի ուղղությամբ գործունեությունը շարունակելն Ադրբեջանի համար բացարձակ առաջնայնություն է», - Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի 43-րդ նիստում ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։
Ադրբեջանցի դիվանագետը կրկին օգտագործել է «Զանգեզուրյան միջանցք» եզրույթն ու նշել, որ այն ոչ միայն Նախիջևանի էքսկլավը կապելու է Ադրբեջանի հետ, այլ նաև ծառայելու է առկա առևտրային և փոխադրումային կապերին:
«Հակամարտության կարգավորումը միաժամանակ նոր հեռանկարներ է բացում տարածաշրջանային համագործակցության, զարգացման և առաջընթացի համար: 2020-ի նոյեմբերի 10-ի [9-ի] համատեղ հայտարարությունն ավարտվեց Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությամբ, որը նախատեսում է տարածաշրջանում հաղորդակցությունների բացում: Այս միջոցառումների իրականացումն էապես կփոխի ՍՏՀԿ տարածաշրջանի մի կարևոր մասի՝ Հարավային Կովկասի լանդշաֆտը: Զանգեզուրյան միջանցքը, որը նոր կապող գոտի է Ադրբեջանի և Թուրքիայի միջև, ոչ միայն գրեթե երեսուն տարի անց Նախիջևանի մեկուսացված էքսկլավը կապելու է Ադրբեջանի հետ, այլ նաև ծառայելու է առկա առևտրային և փոխադրումային կապերին: Հաղորդակցությունների վերականգնումը շահավետ իրավիճակ է ամբողջ տարածաշրջանի համար և կբարձրացնի Սև ծովի ավելի լայն աշխարհագրության կարևորությունը», - ասել է Ջեյհուն Բայրամովը:
Ըստ նրա՝ ուժեղացված տարածաշրջանային համագործակցությունը «կարող է նպաստել ոչ միայն զարգացմանը»
«Տրանսպորտի, կապի և առևտրի ոլորտում նախաձեռնությունները հնարավորություն կտան օգտվել նոր գործընկերային հարաբերություններից ու հնարավորություններից: Ուժեղացված տարածաշրջանային համագործակցությունը կարող է ոչ միայն նպաստել զարգացմանը, այլև տնտեսական լծակների ստեղծմանը, որոնք կնվազեցնեն տարածաշրջանում ռազմական բռնկումների վտանգը և կամրացնեն խաղաղությունն ու կայունությունը», - հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը:
Նոյեմբերյան եռակողմ հայտարարության հիման վրա Արցախում հաստատված հրադադարից ի վեր Ադրբեջանը շարունակ հայտարարում է, թե «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված է»։ Սակայն ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններում միջազգային միջնորդական առաքելություն իրականցնող ԵԱՀԿ Մինսկի խումբը բազմիցս հայտարարել է համակարտության կարգավորման շուրջ բանակցությունները վերսկսելու անհրաժեշտության մասին։ Գրում է Հրապարակը:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանն ու Պուտինը վաղը Մոսկվայում կհանդիպեն
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հուլիսի 7-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն։ Տեղեկությունը հայտ...
Պուտինը շնորհավորել է Փաշինյանին
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: ...
Դումանյանը` Փաշինյանի կողմից իր վրա բարկանալու մասին. ՀԺ
Ծանրամարտի՝ տղամարդկանց եւ կանանց հավաքական թիմերի մարզումներն ապահովելու համար մեկ հարթակն ու 20 ծանրաձողերը մեկ շաբաթվ...
Թորոսյանն իր հետագա գործունեությունը կշարունակի օրենսդիրում. Փաշինյան
Վարչապետի աշխատակազմի նախկին ղեկավար Արսեն Թորոսյանը իր հետագա գործունեությունը կշարունակի օրենսդիր մարմնում՝ Ազգային ժո...