Հայտնի է՝ Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման ծրագիրը
Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխների գլխավորած պատվիրակությանը, տեղեկացնում է նախարարության լրատվական ծառայությունը։
Հանդիպման ընթացքում Արդարադատության նախարարության ներկայացուցչին ներկայացվել է Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը։
Ծրագրով նախատեսվում են մի շարք հիմնական քայլեր՝ մարդու իրավունքների պաշտպանության, իրավահավասարության ապահովման, կոռուպցիայի դեմ պայքարի, անձնական տվյալների պաշտպանության, ինչպես նաև քրեական վարույթներով իրավական օգնության և քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործընթացի բարելավման ուղղությամբ։
Նմանատիպ հոդվածներ
Հնարավորություն ենք տալու, որ կանայք 6 ամիս ժամկետային զինծառայություն անցնեն․ Փաշինյան
Մենք հնարավորություն ենք տալու, որ կանայք կամավորության հիմունքներով վեց ամիս ժամկետային զինծառայություն անցնեն, որից հե...
Փեզեշքիանը դեմ է արտահայտվել «Զանգեզուրի միջանցքին»
Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է,...
«Նիկոլ Փաշինյանը մեզ ասաց, որ արդեն հրաման ա տվել, որ բանակը հզորանա»․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի օր առաջ կառավարությունում հանդիպել է արտախորհրդարանական քաղա...
«Զայրացած ամբոխ» և «պատմության ոչնչացում». Թրամփն ԱՄՆ-ի Անկախության օրը նշել է Ռաշմոր լեռան վրա
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բողոքի ցույցերի ընթացքում վանդալների կողմից բազմաթիվ հուշարձանների ոչնչացման ֆոնին հայտարարել...