Եթե պարզվի՝ Տիգրանի մայրը իմացել է ամուսնու վարքի մասին ու լռել, երեխաները նրան չեն վերադարձվի. ՀՕՖ ղեկավար
ՀՕՖ ղեկավար Միրա Անտոնյանը նշել է, որ դեռ պետք է գնահատվի՝ երեխաների շահերից ելնելով արդյոք ճիշտ կլինի նրանց վերամիավորումը մոր հետ։
Նրա խոսքով՝ եթե պարզվի, որ մայրը տեղյակ է եղել ամուսնու վարքից և լռել է, դա կարող է դառնալ հիմք, որպեսզի երեխաները չվերադառնան մոր մոտ։
«Եթե գործ ունենք մոր հետ, որը չի կարողացել պաշտպանել իր երեխաներին ոչ միայն ամուսնուց, այլև այլ վտանգներից, ապա ճիշտ չէ, որ երեխաները վերադառնան: Իսկ եթե պարզվի, որ մայրը նույնպես բռնության զոհ է եղել, այդ հանգամանքը չի կարող պատճառ լինել, որ երեխաները զրկվեն ընտանիքից»,– նշել է Անտոնյանը՝ Aysor.am-ի հետ զրույցում։
Տիկին Անտոնյանը նաև ընդգծել է, որ Տիգրանի մահը պետք է դառնա ազդանշան հասարակության համար՝ կանխելու նման դեպքերը։ Նրա խոսքով՝ Հայաստանում կան հնարավորություններ, որոնք կարող են նպաստել, որ երեխաները մեծանան ապահով միջավայրում։
«Յուրաքանչյուր ընտանիք կարող է իր մասնակցությունը բերել։ Եթե կան ընտանիքներ, որոնք պատրաստ են որևէ երեխայի խնամքը ստանձնել, պետությունը նրանց ամսական վճարում է 135.000 դրամ։ Այժմ ունենք 140 ընտանիք, որոնք խնամում են 192 երեխայի։ Մեզ անհրաժեշտ են ավելի շատ ընտանիքներ»,– ասել է ՀՕՖ ղեկավար Միրա Անտոնյան։
Նմանատիպ հոդվածներ
Նիկոլայ Սարիբեկյանը նշանակվել է Կենտրոնի թաղապետի տեղակալ
Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ է նշանակվել Նիկոլայ Սարիբեկյանը: Այս մասին Սարիբեկյանը գրել է իր ֆե...
Ես իրականում շատ ուրախ եմ Թագուհու որոշման համար․ Թևան Պողոսյան
Իսկ ես իրականում շատ ուրախ եմ Թագուհու որոշման և առաջնորդության համար։ Այս մասին իր ֆեյսբուքյան հաշվում գրել է «Մարդկայի...
Հայաստանը մեզ համար կարևոր նշանակություն ունի․ Փելոսի
Հայաստանը մեզ համար կարեւոր նշանակություն ունի։ Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի մահացու հարվածները, հարձակումները Հայաստանի...
Օմարի լեռնաշղթայից հայ զինվորները տեսանյութ են հրապարակել
Օմարի լեռնաշղթայից հայ զինվորները տեսանյութ են հրապարակել: