ՀՕՖ ղեկավարը՝ 3-ամյա Տիգրանի սպանությանը հնարավոր ականատես եղած երեխայի մասին
Սպանված 3-ամյա Տիգրանի քույրն ու եղբայրները այժմ գտնվում են Հայ օգնության ֆոնդի «երեխաների պաշտպանության կենտրոնում» և փորձում են հարմարվել նոր միջավայրին։
Կենտրոնի ղեկավար Միրա Անտոնյանը Aysor.am-ի հետ զրույցում նշել է, որ ավելի շատ մորն է պետք եղել նախապատրաստել երեխաներից բաժանմանը։
Նրա խոսքով՝ մասնագետները երկար զրուցել են մոր հետ՝ բացատրելով, որ սա երեխաներից զրկվելու գործընթաց չէ, և նա կարող է այցելել նրանց։
«Երեխաները հուզական առումով՝ սառած են, դա կարող է կապված լինել իրենց կյանքի բնույթի և վերջին շրջանում ուշադրության կենտրոնում հայտնվելու հետ։ Որ ասեմ՝ շատ դժվար բաժանվեցին, այդպես չէր։ Մայրն էլ իր էմոցիաներն արտահայտելու դժվարություն ունի»,– նշել է Անտոնյանը։
Նա հավելել է, որ այս փուլում երեխաներին անհրաժեշտ է ապահով ու հանգիստ միջավայր, որպեսզի կարողանան հարմարվել նոր պայմաններին։
«Եթե երեխան ականատես է եղել դեպքին, ապա այդ տրավմատիկ իրավիճակները պետք է հաշվի առնվեն։ Այժմ խոսքը վերաբերում է հարմարվելուն, ապահով զգալուն, ամենօրյա կենցաղը կազմակերպելուն և հետաքրքրությունները վերականգնելուն։ Պետք է բերենք սովորական վիճակի, հետո նոր սկսենք աշխատել տրավմայի հետ»,– նշել է Անտոնյանը։
Նմանատիպ հոդվածներ
Իտալիան հայտարարել է կարանտինի մեղմացման մասին
Իտալիայում ապրիլի 26-ին գրանցվել է կորոնավիրուսի հետևանքով մահացության 260 նոր դեպք: Այս ցուցանիշը 155-ով պակաս է նախորդ...
Պուտինը խաղաղապահներին համարել է Արցախի անվտանգության երաշխավոր
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Արցախում տեղակայված ռուս խաղաղապահներին համարել է անվտանգության երաշխավոր: Ըստ «ՌԻԱ...
«Ադրբեջանը սկսում է կամաց-կամաց խառնվել Հայաստանի ներքին գործերին». Համբարձումյան
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախկին անդամ, Շիրակի պետական համալսարան դասախոս Արթուր Համբարձումյանը ֆեյս...
Բնակչին ադրբեջանցի զինվորներն են տարել, թե ինքն է հատել սահմանը, չենք կարող ասել. մանրամասներ
Այսօր՝ առավոտյան ժամը 07։30-ի սահմաններում, ԱՀ ազգային անվտանգության ծառայությանը հաղորդվել էր Ասկերանի շրջանի Այգեստան...