Ռոմանոս Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում բացահայտված աննախադեպ խախտումների մասին
ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի խոսքով՝ 2023-25թթ. ընթացքում ընկերության վեց վարչական շենքերում արհեստականորեն ավելացվել է ավելի քան 3,1 մլն կՎ/ժ էլեկտրաէներգիա՝ սեփական կարիքների ծախսերի հաշվարկներում։
Նրա հաղորդմամբ՝ շուկայական միջինացված արժեքով հաշվարկված՝ ընկերությանը հասցված վնասը գերազանցում է 150 միլիոն դրամը։ Պետրոսյանը նշել է, որ հայտնաբերված խախտումները արձանագրվել են ՀԷՑ-ի 52 վարչական շենքերից միայն 6-ում՝ 2023-25 թվականների ընթացքում։
Նա հավելել է, որ ՀԾԿՀ-ի կողմից հարուցված վարչական վարույթն ավարտական փուլում է, և շուտով կառույցը պետք է կայացնի որոշում։ Պետրոսյանի խոսքով՝ հայտնաբերված խախտումները ունեն համակարգային բնույթ և կարող են անդրադառնալ հանրությանը մատակարարվող էլեկտրաէներգիայի սակագնի վրա։
«Վերահսկողական աշխատանքները շարունակվելու են, իսկ նոր արձանագրումները կներկայացվեն իրավական գնահատականի համար»,– նշել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Հյուսիսային Կորեայի ԱԳՆ ղեկավարը մեկնել է Մոսկվա
Հյուսիսային Կորեայի ԱԳՆ ղեկավար Չոյ Սոնգ Հին պաշտոնական այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Այս մասին գրում է Извести...
Թուրքիան Հայաստանից ակնկալում է պոզիտիվ քայլեր․ Էրդողան
«Թուրքիան Հայաստանից ակնկալում է տարածաշրջանում պոզիտիվ քայլեր։ Ներկա պահին մենք բավարար քայլեր չենք տեսնում Երևանի կողմ...
Դամասկոսի և Անկարայի մերձեցման հարցում առաջընթաց չկա. Ասադ
Միջնորդները՝ ի դեմս Ռուսաստանի, Իրանի և Իրաքի, անկեղծ փորձեր են արել հաշտեցնել Սիրիային և Թուրքիային, սակայն այս նախաձեռ...
Բայրամովն ու Չավուշօղուն հեռախոսազրույց են ունեցել
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղուի միջև հեռախոս...