Հայաստանն ու Հնդկաստանը պատրաստվում են ստորագրել բազմամիլիարդանոց պաշտպանական պայմանագիր
Հնդկաստանն ու Հայաստանը մոտ են բազմամիլիարդանոց պաշտպանական համաձայնագրի կնքմանը, որի ընդհանուր արժեքը, ըստ Republic World-ի աղբյուրների, գնահատվում է 3,5–4 միլիարդ դոլար։ Փաստաթուղթը նախատեսում է համագործակցություն ռազմարդյունաբերական ոլորտում՝ ընդգծելով Հայաստանի հակաօդային պաշտպանության, հրթիռային համալիրների և հրետանային կարողությունների արդիականացումը։
Հնդկական կողմը քննարկում է Հայաստանին նոր սերնդի Akash-NG զենիթահրթիռային համակարգերի վաճառքը։ Այս մոդելը ունի մեծ հեռահարություն և կարող է դառնալ Հայաստանի ՀՕՊ համակարգի առաջին պաշտպանական շերտը։ Նախկինում Հայաստանը ձեռք էր բերել Akash համակարգերի կարճ հեռահար տարբերակներ։
Բացի այդ, բանակցությունների շրջանակում քննարկվում է BrahMos հրթիռների համատեղ արտադրության հնարավորությունը Հայաստանում, ինչպես նաև Pinaka համազարկային կրակի համակարգերի նոր խմբաքանակի մատակարարումը։ Առաջին նման մատակարարումն արդեն իրականացվել էր 2023 թվականին։
Հիշեցնենք, որ 2022-ից Հնդկաստանը դարձել է Հայաստանի հիմնական ռազմարդյունաբերական գործընկերը՝ մատակարարելով հակատանկային համալիրներ, հաուբիցներ և անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի համակարգեր։ Թեև պաշտոնական Երևանը վերջին շրջանում հայտարարել է ռազմական ծախսերի կրճատման մասին, նոր բանակցությունները վկայում են, որ պաշտպանական համագործակցությունը Հնդկաստանի հետ շարունակում է մնալ առաջնահերթ ուղղություն։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սուրեն Պապիկյանը հետևում է շինարարության ընթացքին
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հետևում է Արմավիրի կենտրոնական փողոցի հիմնանորոգման...
Կիևածին ավազակներ գուցե ընդունեք ուկրաինացի ողջ գերիներին. Մարիա Զախարովա
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Կիևը չի ուզում ընդունել ուկրաինացի ողջ գերիներին, իսկ զ...
Փաշինյանն ու Ալիևը կրկին կհանդիպեն․ ՌԴ փոխարտգործնախարար
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի, ինչպես նաև արտգործնախարարներն առաջիկայում կհանդ...
Աթանեսյանը հրապարակել է Սանասարյանի քրգործի եզրափակիչ մասը՝ հաստատելով, որ վրաերթ եղել է
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով Դանիթ Սանասարյանի՝ անչափահասին վրաերթի ենթարկ...