Ռուսաստանում ներգաղթյալներ տեղափոխող միկրոավտոբուս է վթարվել. կա 13 տուժած

Վոլգոգրադում ներգաղթյալներ տեղափոխող միկրոավտոբուս է վթարի ենթարկվել, ինչի արդյունքում տուժել է 13 մարդ: Այs մասին հայտնում են տեղի իշխանությունները:

 

Վթարի պահին տրանսպորտում եղել է 14 մարդ: Ներգաղթյալներն աշխատանքի մեկնելիս են եղել: Նրանց մոտ փաստաթղթեր չի եղել:

Այս պահին տուժածներից 2-ի վիճակը ծանր է:

 

Հավելենք, որ միկրոավտոբուսում եղել են Ուզբեկստանի քաղաքացիներ: