ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շաքիի ջրվեժը սևացել է. Sputnik
Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որտեղ երևում է, որ Սյունիքի մարզում գտնվող Շաքիի ջրվեժից սև ջուր է հոսում:
Տեսանյութն արդեն մեծ աղմուկ ու իրարանցում է առաջացրել օգտատերերի շրջանում: Դրա հեղինակը հայտնում է, որ այն նկարահանվել է այսօր՝ հունիսի 25-ին:
Տեսանյութում պատկերված վիճակի մասին պարզաբանում ստանալու հարցով Sputnik Արմենիան դիմեց ՀՀ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանին:
Նա հայտնեց, որ մտահոգվելու կարիք չկա, ջրի գույնի փոփոխությունը պայմանավորված է ջրվեժի ավազանում կատարվող ամենամյա աշխատանքներով:
«Տարին մեկ անգամ Շաքիի ջրվեժի վերևում գտնվող ավազանի մաքրման աշխատանքներ են կատարվում, և ավազանի հատակին կուտակված տիղմը և նստվածքները մաքրվում են ու ջրի հետ հոսում: Դրա հետ կապված ջուրը որոշ ժամանակ նման գույն է ստացել»,- ասաց Պետրոսյանը:
Շաքիի ջրվեժը գտնվում է Հայաստանի Սյունիքի մարզում, Որոտանի կիրճում, Շաքի գետի վրա։ Բարձրությունը 15-17 մ է։
Չնյած այն հանգամանքին, որ գետի վրա կառուցված է Շաքիի ՀԷԿ-ը, որի աշխատանքի հետևանքով ջրվեժից հոսքը ժամանակ առ ժամանակ գրեթե դադարեցում է, Շաքիի ջրվեժը 2008 թ-ից ներառված է ՀՀ բնության հուշարձանների ցանկում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ի աջակցություն Արմեն Չարչյանի բժիշկները ակցիա են իրականացնում ՀՔԾ-ի դիմաց
«Իզմիրլյան» բժշկական կենտրոնը չի պարալիզացվել, կենտրոնն աշխատում է ամբողջ կարողությամբ: ՀՔԾ-ի դիմաց ակցիայի ժամանակ լրագ...
8-րդ գումարման ԱԺ-ում կլինեն Փաշինյանի, Քոչարյանի, Վանեցյանի գլխավորած քաղաքական ուժերը
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալի համաձայն՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այո՛, էս մանդատի մեջ մուրճ էլ կա, էս մանդատի մեջ սուր էլ կա. Փաշինյանը վերցրեց «պողպատե մանդատը»
Հանրապետության հրապարակում այսօր հրավիրված հանրահավաքի ավարտին ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին հանձնվեց խորհրդանշ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ես փախչող տեսակ չեմ»․ Արայիկ Հարությունյանը Ստեփանակերտի հրապարակում է
«Հիմարություն կլինի մտածել, թե հաճույք եմ ստանում ներկա իրավիճակից, և որ ես որևէ անձնական շահագրգռվածություն ունեմ՝ շարո...