ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այո՛, էս մանդատի մեջ մուրճ էլ կա, էս մանդատի մեջ սուր էլ կա. Փաշինյանը վերցրեց «պողպատե մանդատը»
Հանրապետության հրապարակում այսօր հրավիրված հանրահավաքի ավարտին ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին հանձնվեց խորհրդանշական «պողպատե մանդատ»: Խորհրդանշական մանդատը Փաշինյանին հանձնեց հանրահավաքի մասնակիցներից մեկը:
«Նի-կոլ», «Նի-կոլ» վանկարկումների ներքո վերցնելով Սահմանադրության տեսք ունեցող նվերը՝ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Այո, արդեն խոսել ենք այն մասին, որ այս մանդատը արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետությունում հաստատվում է ժողովորդի կամքով օրենքի եւ իրավունքի դիկտատուրա եւ այս մանդատը մենք իրացնելու ենք լիարժեք:
Այո՛, էս մանդատի մեջ մուրճ էլ կա, էս մանդատի մեջ սուր էլ կա, էս մանդատի մեջ բահ էլ կա, էս մանդատի մեջ ամեն ինչ կա՝ ինչ անհրաժեշտ է ազատ, երջանիկ, հզոր Հայաստան կառուցելու համար: Եվ շնորհակալ ենք ձեզ՝ այս մանդատը մեզ շնորհելու համար, եւ հավատացեք, մենք այն անմնացորդ կծառայեցնենք ձեզ՝ ՀՀ քաղաքացուն եւ ժողովրդին, Հայաստանի Հանրապետությանը, Արցախի Հանրապետությանը:
Նմանատիպ հոդվածներ
8-րդ գումարման ԱԺ-ում կլինեն Փաշինյանի, Քոչարյանի, Վանեցյանի գլխավորած քաղաքական ուժերը
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալի համաձայն՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «3-րդ համարը դիր ծրարի մեջ»․ բաց քվեարկություն 2/7 տեղամասում․ Հետք
Երևանի Նոր Նորք վարչական շրջանի 4-րդ զանգվածի թիվ 109 մանկապարտեզում տեղակայված 2/7 տեղամասում ընտրողներից մեկը մյուսին...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ես փախչող տեսակ չեմ»․ Արայիկ Հարությունյանը Ստեփանակերտի հրապարակում է
«Հիմարություն կլինի մտածել, թե հաճույք եմ ստանում ներկա իրավիճակից, և որ ես որևէ անձնական շահագրգռվածություն ունեմ՝ շարո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստանի ժողովուրդն արեց երկրորդ, այս անգամ՝ պողպատե հեղափոխությունը․ Փաշինյան
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՔՊ գրասենյակում կուսակիցների հետ հանդիպմանը նշեց.«Ցանկանում եմ խաղաղություն մա...