ՄԱԿ-ը կարող է ներգրավվել ԼՂ-ում փախստականների վերադարձի ապահովման գործընթացին. Զախարովա
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հունիսի 28-ին կհանդիպի ՄԱԿ-ի՝ փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Զախարովան տեղեկացրել է, որ հունիսի 28-ին գերագույն հանձնակատարն արդեն երկրորդ անգամ աշխատանքային այցով կլինի Մոսկվայում:
Նա հայտնել է, որ հանդիպմանն ակնկալվում է քննարկել հարցերի լայն շրջանակ, այդ թվում` փախստականների, ներքին տեղահանվածների, քաղաքացիություն չունեցող անձանց միջազգային պաշտպանությանն առնչվող հարցեր:
«Ուշադրության կենտրոնում են լինելու ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի հնարավոր ներգրավումը Լեռնային Ղարաբաղում և հարակից շրջաններում փախստականների ու ներքին տեղահանվածների վերադարձի ապահովման գործընթացին, միջազգային հանրության ջանքերի կենտրոնացումը՝ սիրիացիների հայրենադարձման նպատակով, Դոնբասից փախստականներին ու ներքին տեղահանվածներին աջակցության տրամադրումը»,- նշել է Զախարովան:
Նա հավելել է, որ գերագույն հանձնակատարի այցը ՌԴ նպաստելու է ՄԱԿ-ի գրասենյակի հետ բազմակողմ փոխգործակցության ու համագործակցության հետագա զարգացմանը:
Նմանատիպ հոդվածներ
Բայրամովը հայտարարել է՝ Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման «բացառիկ հնարավորություն է ստեղծվել»
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը թուրքական TRT World հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, թե Հայաս...
Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Հարավային Կով...
Բրյուսելում կկայանա ԵՄ ղեկավարների երկօրյա գագաթաժողովը. Մերկելը առաջարկել է հրավիրել նաև Պուտինին
Հունիսի 24-ին Բրյուսելում կայանալիք ԵՄ երկրների ղեկավարների գագաթաժողովի կենտրոնական թեման լինելու է կորոնավիրուսի համաճ...
Շուշիում մեր գլխավոր հյուպատոսության շուտափույթ բացումից մինչև մոտ ապագայում Զանգեզուրի միջանցքի գործարկում. Էրդողան
Թուրքիայի և Ադրբեջանի միջև ստորագրված Շուշիի հռչակագրով երկու երկրների հարաբերություններում նոր փուլ է սկսվել, թուր...