Շուշիում մեր գլխավոր հյուպատոսության շուտափույթ բացումից մինչև մոտ ապագայում Զանգեզուրի միջանցքի գործարկում. Էրդողան
Թուրքիայի և Ադրբեջանի միջև ստորագրված Շուշիի հռչակագրով երկու երկրների հարաբերություններում նոր փուլ է սկսվել, թուրքական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ այս մասին կառավարության նիստից հետո թուրք ժողովրդին հղած ուղերձում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Ղարաբաղին կյանք տալուց բացի մենք միջոցներ ենք ձեռնարկում նաև մեկ ազգ, երկու պետությունների ոգուն համապատասխան, որպեսզի մեր ադրբեջանցի եղբայրներն այլևս այդպիսի աղետներ չտեսնեն։ Իմ եղբայր Ալիևի հետ Շուշիի հռչակագիրը ստորագրելուց և աշխարհին հայտարարելուց հետո մենք մեր հարաբերություններում նոր փուլ ենք սկսել»,- հայտարարել է Էրդողանը։
Նրա խոսքով՝ «շատ շուտով Թուրքիան և Ադրբեջանը հռչակագրի շրջանակներում շատ համաձայնագրեր կստորագրեն՝ դրանով իսկ ավելի ամրապնդելով երկու երկրների եղբայրության իրավական հիմքը»։
«Շուշիում մեր գլխավոր հյուպատոսության շուտափույթ բացումից մինչև մոտ ապագայում Զանգեզուրի միջանցքի գործարկում, մենք վճռականորեն և արագ կիրականացնենք մեր օրակարգի յուրաքանչյուր կետը։ Բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի նիստում, որն առաջիկա ամիսներին մենք անցկացնելու ենք մեր երկրում, նախատեսում ենք այդ հարցերի հետ կապված շատ կոնկրետ քայլեր ձեռնարկել»,- հայտարարել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Բայրամովը հայտարարել է՝ Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման «բացառիկ հնարավորություն է ստեղծվել»
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը թուրքական TRT World հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, թե Հայաս...
Ռուսաստանի ԱԳՆ-ն Ուկրաինայի նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականությունը անբարոյական է համարում. Զախարովա
Վաշինգտոնը Կիևի նկատմամբ անբարոյական քաղաքականություն է վարում՝ անհրաժեշտության դեպքում խաղալով ուկրաինական իշխանություն...
Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Հարավային Կով...
ՄԱԿ-ը կարող է ներգրավվել ԼՂ-ում փախստականների վերադարձի ապահովման գործընթացին. Զախարովա
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հունիսի 28-ին կհանդիպի ՄԱԿ-ի՝ փախստականների հարցերով գերագո...