Բրյուսելում կկայանա ԵՄ ղեկավարների երկօրյա գագաթաժողովը. Մերկելը առաջարկել է հրավիրել նաև Պուտինին
Հունիսի 24-ին Բրյուսելում կայանալիք ԵՄ երկրների ղեկավարների գագաթաժողովի կենտրոնական թեման լինելու է կորոնավիրուսի համաճարակն ու դրա հետևանքների հաղթահարումը, հաղորդում է ТАСС-ը:
ԵՄ ղեկավարները, մասնավորապես, քննարկելու են պատվաստումների ընթացքին, պատվաստման հավաստագրերի տրամադրման, ինչպես նաև՝ կորոնավիրուսի նոր հարուցիչների առավել վտանգավորությանը վերաբերող հարցեր:
Գագաթաժողովի հաջորդ օրակարգային հարցը վերաբերելու է Ռուսաստանի հետ հարաբերությունների հեռանկարներին՝ Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի՝ հունիսի 16-ին Մոսկվայում ներկայացրած զեկույցի հիման վրա:
Հանդիպման նախաշեմին բրիտանական Financial Times-ը, հղում անելով իր դիվանագիտական աղբյուրներին, հայտնել էր, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն առաջարկել է ԵՄ երկրների ղեկավարների հետ հանդիպման հրավիրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, իսկ առաջարկին հավանություն է տվել նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, և այս հարցով որոշում կկայացվի այսօր կայանալիք գագաթաժողովում:
Նմանատիպ հոդվածներ
Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Հարավային Կով...
ՄԱԿ-ը կարող է ներգրավվել ԼՂ-ում փախստականների վերադարձի ապահովման գործընթացին. Զախարովա
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հունիսի 28-ին կհանդիպի ՄԱԿ-ի՝ փախստականների հարցերով գերագո...
Բայրամովը հայտարարել է՝ Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման «բացառիկ հնարավորություն է ստեղծվել»
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը թուրքական TRT World հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, թե Հայաս...
Շուշիում մեր գլխավոր հյուպատոսության շուտափույթ բացումից մինչև մոտ ապագայում Զանգեզուրի միջանցքի գործարկում. Էրդողան
Թուրքիայի և Ադրբեջանի միջև ստորագրված Շուշիի հռչակագրով երկու երկրների հարաբերություններում նոր փուլ է սկսվել, թուր...