Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Հարավային Կովկասում տնտեսական կապերի և տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնման աշխատանքների ակտիվացումը, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ նախագահների հեռախոսազրույցը տեղի է ունեցել ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ:
«Դիտարկվել են 2020-ի նոյեմբերի 9-ին և հունվարի 11-ին Լեռնային Ղարաբաղի հարցով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածությունների իրագործման գործնական ասպեկտները։ Հատուկ ուշադրություն է դարձվել Հարավային Կովկասում տնտեսական կապերի և տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնման եռակողմ ձևաչափով աշխատանքի ակտիվացմանը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ըստ Կրեմլի տարածած հաղորդագրության՝ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալևը հեռախոսազրույցի ընթացքում նաև հաստատել են ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերությունն ամրապնդելու մտադրությունը։
«Երկկողմ օրակարգի արդիական հարցերի քննարկման ընթացքում Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը հաստատել են ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերությունը հետագայում ևս ամրապնդելու փոխադարձ մտադրությունը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել տարբեր մակարդակներում շարունակել շփումները»,- ասված է հաղորդագրությունում։
Նմանատիպ հոդվածներ
ՄԱԿ-ը կարող է ներգրավվել ԼՂ-ում փախստականների վերադարձի ապահովման գործընթացին. Զախարովա
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հունիսի 28-ին կհանդիպի ՄԱԿ-ի՝ փախստականների հարցերով գերագո...
Բրյուսելում կկայանա ԵՄ ղեկավարների երկօրյա գագաթաժողովը. Մերկելը առաջարկել է հրավիրել նաև Պուտինին
Հունիսի 24-ին Բրյուսելում կայանալիք ԵՄ երկրների ղեկավարների գագաթաժողովի կենտրոնական թեման լինելու է կորոնավիրուսի համաճ...
Շուշիում մեր գլխավոր հյուպատոսության շուտափույթ բացումից մինչև մոտ ապագայում Զանգեզուրի միջանցքի գործարկում. Էրդողան
Թուրքիայի և Ադրբեջանի միջև ստորագրված Շուշիի հռչակագրով երկու երկրների հարաբերություններում նոր փուլ է սկսվել, թուր...
Բայրամովը հայտարարել է՝ Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման «բացառիկ հնարավորություն է ստեղծվել»
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը թուրքական TRT World հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, թե Հայաս...