Բայրամովը հայտարարել է՝ Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման «բացառիկ հնարավորություն է ստեղծվել»
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը թուրքական TRT World հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համար բացառիկ հնարավորություն է ստեղծվել։
«Մենք պետք է կենտրոնանանք իրականության վրա, իսկ իրականությունն այն է, որ անկախությունից ի վեր առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման բացառիկ հնարավորություն է ստեղծվել։ Ինչո՞ւ եմ ասում առաջին անգամ, քանի որ «օկուպացիայի» (չակերտները` խմբ.) փաստն այլևս գոյություն չունի։
Կա մոտ 30 տարվա թշնամանք, օկուպացիա, կորուստներ և պատերազմի հետևանքներ։ Բայց մենք կարծում ենք՝ պետք է նայել ապագային: Գիտեք, դա հեշտ չէ մեզ համար, քանի որ հիշողությունը կենդանացնում է այն ամենը, ինչ տեղի է ունեցել: Սակայն Ադրբեջանի նախագահն ընդգծել է հարաբերությունների կարգավորման անհրաժեշտությունը։ Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ աշխատել խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ։ Մենք հանդես ենք գալիս այդ առաջարկով։ Հայաստանից ակնկալում ենք քաղաքական կամք և իրական քայլեր»,- հայտարարել է Բայրամովը։
Նմանատիպ հոդվածներ
Շուշիում մեր գլխավոր հյուպատոսության շուտափույթ բացումից մինչև մոտ ապագայում Զանգեզուրի միջանցքի գործարկում. Էրդողան
Թուրքիայի և Ադրբեջանի միջև ստորագրված Շուշիի հռչակագրով երկու երկրների հարաբերություններում նոր փուլ է սկսվել, թուր...
ՄԱԿ-ը կարող է ներգրավվել ԼՂ-ում փախստականների վերադարձի ապահովման գործընթացին. Զախարովա
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հունիսի 28-ին կհանդիպի ՄԱԿ-ի՝ փախստականների հարցերով գերագո...
Ռուսաստանի ԱԳՆ-ն Ուկրաինայի նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականությունը անբարոյական է համարում. Զախարովա
Վաշինգտոնը Կիևի նկատմամբ անբարոյական քաղաքականություն է վարում՝ անհրաժեշտության դեպքում խաղալով ուկրաինական իշխանություն...
Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Հարավային Կով...