ՔՊ-ականները՝ Հակոբ Արշակյանի գլխավորությամբ, ներխուժել են Հայկ Մհրյանի աշխատասենյակ. նա գիշերը հրաժարականի դիմում է ներկայացրել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Հայկ Մհրյանը։ Նա դիմումը ներկայացրել է ընտրություններից մեկ օր անց՝ հունիսի 21-ի ուշ գիշերը, որը, մեր տեղեկություններով, երեկ հաստատվել է։
Ավելին՝ այժմ վարչական շրջանի նոր ղեկավարի փնտրտուքներ են ընթանում։ Մենք տեղեկացանք որ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն անգամ դիմել է կուսակցություն թեկնածու ներկայացնելու համար։ Այս պահին հավանական թեկնածուներ կան, սակայն վերջնական որոշում դեռ չի կայացել։
Նշենք, որ Մհրյանի հեռանալու պատճառը ընտրությունների արդյունքները չեն, այլ դրանից երկու օր առաջ՝ ուրբաթ օրը, Աջափնյակի թաղապետարանում տեղի ունեցած միջադեպն է եղել ՔՊ-ականների հետ։ Նշենք, որ, մեր տեղեկություններով, այդ օրը մի քանի ՔՊ-ականներ՝ նախկին նախարար Հակոբ Արշակյանի գլխավորությամբ, ներխուժել են թաղապետարան՝ անձամբ Մհրյանի աշխատասենյակ, եւ նրան ու տեղակալներին մեղադրել են չաշխատելու մեջ։
Ավելին, ասել են, թե ընտրություններից հետո զբաղվելու են նրանցով, սակայն ինչպես ասում, են շաբաթն ուրբաթից շուտ եկավ, եւ ընտրություններից մեկ օր հետո վարչական շրջանի ղեկավարներն ու նրա տեղակալներն են անձամբ հեռանալու դիմում ներկայացրել։ Մենք տեղեկացանք, որ մինչ այժմ էլ Մհրյանը բազմիցս հակասություններ է ունեցել ՔՊ-ի հետ եւ հաճախ ղեկավարության կողմից հանձնարարականներ է ստացել, որոնք իր սրտով չեն եղել»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Սամվել Բաբայանը կնշանակվի պաշտպանության նախարար. «Իրավունք»
«Իրավունքի» տեղեկություններով` Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանին Փաշինյանը պատրաստվում է նշ...
«Ժամանակ չունեք, վայր դրեք մանդատը, թող գան նրանք, ովքեր ժամանակ ունեն»․ Մարությանը՝ ավագանու իմքայլական անդամին
Այսօր՝ երևանի ավագանու նիստի ժամանակ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Եղիազարյանն անդրադարձավ Աջափնյակում ապօրինի շ...
Նման բան տեղի է ունենում երկրորդ համաշխարհային պատերազմից հետո առաջին անգամ. CNN
Երկրորդ աշխարհամարտից հետո առաջին անգամ ամերիկյան ռազմական օդանավերը օդ են բարձրացել ոչ իրենց ավիակիրի վրայից: Այս մասին...
Երբ ընտրատեղամասից տուն վերադարձանք, ես ու Արփին սկսեցինք մուլտ նայել, անցավ ահագին ժամանակ մեկ էլ Արփին ասաց... Աննա Հակոբյան
ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկինը՝ Աննա Հակոբյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երբ ընտրատեղամասից տուն վերադարձանք, ես ու...