Սերժ Սարգսյանը հրաժարվել է հարցազրույց տալ Պետրոս Ղազարյանին
Մինչեւ երեկ ես Հանրային հեռուստաընկերության հետ բանակցությունների մեջ էի, որ հունիսի 14-ին երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հյուրընկալվի Պետրոս Ղազարյանի հաղորդաշարին, սակայն այսօրվա աղաղակող ապօրինությունից հետո մենք հրաժարվում ենք այդ եթերից ու նախագահ Սարգսյանը չի հյուրընկալվելու Հանրայինի եթերում: Այս մասին, այսօր՝ հունիսի 12-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Ավելի վաղ Արմեն Աշոտյանը հայտնել էր, որ Հանրային հեռուստաընկերությունը հրաժարվել է հեռարձակել «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական քարոզչական տեսահոլովակը:
Նա նշել էր, որ այսօրվա տեսահոլովակում հատվածներ կան Սերժ Սարգսյանի մի շարք ելույթներից, որտեղ, մասնավորապես նա խոսում է այն մասին, որ շուտով կազինոնների մասին ստերը մտցվելու են նրա բերանը: Երկրորդ պատճառն այն է, որ այս տեսահոլովակում կար նաեւ հատված, որտեղ նշվում է, որ Գռզոն Հայաստանի ամենաատելի օլիգարխն է:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը ընտրություններից հետո 4 օրով ամրագրել է Հանրապետության հրապարակը
Արտահերթ խորհրդարանական ընտրությունների հաջորդ օրվանից վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը 4 օրով զբաղեցնում է Հանրապ...
Ռոբերտ Քոչարյանի արձագանքը՝ քավոր դառնալու առաջարկին. «Խոսելու վրա է»
Ստեփանավում քաղաքացիներից մեկը «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանին խնդրեց իր երեխաների քավորը դառնալ...
«Ես ապշած եմ, մենք բանակում ունենք գեներալներ, որոնք 20 տարուց ավելի ծառայում են եւ չունեն բնակարան». Փաշինյան
Աբովյանում հանրահավաքի ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ես ապշած եմ, որ մեր բանակում կան գե...
Թոււրքական տարբերանշանով զինվորականի լուսանկարն արվել է հայ-ադրբեջանական սահմանի ոչ հայկական հատվածում․ ՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել՝ անդրադառնալով մամուլում տարածվող տեղեկություններին, թե «Սյունիքի մարզում՝ Սև լճի շրջ...