Գիր ղուշ կգցենք՝ կորոշենք, էդ հիմիկվա խոսելու բան չի․ Տեր-Պետրոսյանը՝ Քոչարյանի՞ն, թե՞ Փաշինյանին կընտրի վարչապետ
Այսօր ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ասուլիսիս ժամանակ լրագրողներից մեկը հարց ուղղեց, թե ՀԱԿ-ը ընտրվի և խորհրդարանում ներկայացվածություն ունենա եւ այնտեղ լինի Նիկոլ Փաշինյանն ու Ռոբերտ Քոչարյանը իր դաշինքով ու վարչապետի ընտրության հարց դրվի՝ կընտրի Քոչարյանի՞ն, թե՞ Փաշինյանին Պետրոսյանն ասաց․ «Գիր ղուշ կգցենք՝ կորոշենք, էդ հիմիկվա խոսելու բան չի: Կստեղծվի նոր իրավիճակ եւ այնտեղ կարծում եմ մենք լուրջ կվերաբերվենք այդ իրավիճակին ու կփորձենք սխալ որոշում չկայացնել»:
Եթե խորհրդարանում այնպիսի վիճակ ստեղծվի, որ մենք էլ անցնենք, Նիկոլն էլ, Ռոբերտն էլ, ուրիշներն էլ եւ որեւէ մեկը մեծամասնություն չունենա՝ ստիպված պետք է գնան կոալիցիաներ ձեւավորելուն: Այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ անդրադառնալով հնարավոր համագործակցության վերաբերյալ հարցին:
«Ես միշտ կողմ եմ համերաշխության կոալիցիաների, թեեւ դրանք Հայաստանի համար նոր պռոբլեմներ ստեղծելու մի երեւույթ է, որը կարող է 6 ամիսը մեկ փոխվել եւ կընկնենք այն երկրների ցանկը, որոնք տարին 1-2 Կառավարություն են փոխում: Վատ տարբերակ է, բայց եթե ուրիշ ելք չկա՝ իհարկե, պետք է փորձենք»,- նշեց Տեր-Պետրոսյանը:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանն անդրադարձավ Սերժ Սարգսյանի հրապարակած ձայնագրությանը
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը քարոզարշավն այսօր շարունակում է Լոռու մարզում։Սպիտակ քաղաքում նա անդրադարձավ ՀՀ ե...
Իր տանն եմ ես եղել, հաստատ ձայնագրել է, թող ցույց տա․ Տեր–Պետրոսյանը՝ Փաշինյանի հողերը տալու հայտարարության մասին
Իր տանն եմ ես եղել, հաստատ ձայնագրել է, թող ցույց տա։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսին ասաց առաջին նախագահ Լևոն տեր–Պետ...
Լենա Նազարյանը անդրադարձել է երեկվա իր հարցազրույցին
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է առել՝&n...
Շուշին փոխանակ պաշտպանեիք, կառավարության շենքն էիք պաշարել, որ գրոհեք, ինչի՞ էիք սպասում, սպասում էիք, որ Շուշին ընկնի՞․ Փաշինյան
Բանակին ինչ պետք է տվել ենք, բայց ոչ մի բան չենք վերցրել, Օձունում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։...