Լենա Նազարյանը անդրադարձել է երեկվա իր հարցազրույցին
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է առել՝ երեկվա իր հարցազրույցին հետեւած քննադատությունից հետո։
«Խնդրում եմ ծանոթացեք հարցազրույցում ասված իմ մտքին՝ առանց տարամեկնաբանության, առանց նենգափոխության ու մանիպուլյացիայի։
Կարծում եմ, որ լավ գաղափար է, որ մեր կրթական, գիտական, փորձագիտական, ակադեմիական, լրագրողական, բժշկական, քաղաքական, հասարակական հանրույթները, որոնք այլ երկրներում ունեն գործընկերներ, անդամակցում են տարբեր երկրներում միջազգային կազմակերպությունների, կազմակերպեն եւ դիմեն այդ կազմակերպություններին, այլ երկրների մասնագիտական հանրույթներին, որպեսզի նրանք էլ աջակցեն մեզ եւ կոչով դիմեն Ադրբեջանին՝ մեր հայրենակիցներին վերադարձնելու համար։
Նմանատիպ ժողովրդական դիվանագիտությունը կարող է մեկտեղվել կառավարության կողմից իրականացվող գործողությունների հետ՝ հանուն մեր հայրենակիցների օր առաջ տուն վերադարձի։ Գերիների վերադարձը կառավարության առաջնահերթ անելիքն է, իսկ մասնագիտական խմբերի ջանքերի համախմբումը մեծապես կնպաստի այս գործին» ,- գրել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանն անդրադարձավ Սերժ Սարգսյանի հրապարակած ձայնագրությանը
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը քարոզարշավն այսօր շարունակում է Լոռու մարզում։Սպիտակ քաղաքում նա անդրադարձավ ՀՀ ե...
Իր տանն եմ ես եղել, հաստատ ձայնագրել է, թող ցույց տա․ Տեր–Պետրոսյանը՝ Փաշինյանի հողերը տալու հայտարարության մասին
Իր տանն եմ ես եղել, հաստատ ձայնագրել է, թող ցույց տա։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսին ասաց առաջին նախագահ Լևոն տեր–Պետ...
Շուշին փոխանակ պաշտպանեիք, կառավարության շենքն էիք պաշարել, որ գրոհեք, ինչի՞ էիք սպասում, սպասում էիք, որ Շուշին ընկնի՞․ Փաշինյան
Բանակին ինչ պետք է տվել ենք, բայց ոչ մի բան չենք վերցրել, Օձունում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։...
Եթե ուզում էիր պատերազմ սկսվեր, պետք է ասեիր՝ «Ղարաբաղը Հայաստան է և վերջ»․ Ռոբերտ Քոչարյան
Եթե մենք ուզում էինք Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորում, հակառակորդին միշտ պետք է հույս տայինք, որ բանակցային ճանապարհով ի...