Մոսկվան հայտարարում է՝ չի պատրաստվում վերանայել Թուրքիայի հետ ստորագրած S-400-ների հարցը ԱՄՆ-ի ճնշման ներքո
Ռուսաստանը չի պատրաստվում վերանայել ռուսակամ S-400 զենիթահրթիռային համակարգերի վերաբերյալ Թուրքիայի հետ ստորագրած պայմանագիրը։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավար Դմիտրի Շուգաևը։
«Այս պահի դրությամբ ԱՄՆ-ն ճնշում է գործադրում Թուրքիայի վրա, բայց թուրքական կողմը չի պատրաստվում վերանայել այս հարցը։ Մենք որևէ ազդակներ չենք ստացել»,- ասել է Շուգաևը։ Հայտնում է Ermenihaber-ը։
Վերջինս ընդգծել է, որ ռուս-թուրքական համագործակցությունը ռազմական ոլորտում շարունակում է զարգանալ։
«Մեզ մոտ կա հստակ աշխատանքային պլան և դա ոչ մեկ կասկածի տակ չի դնում։ Թուրքիայում այժմ կան բավականաչափ ռուս մասնագետներ, ովքեր սպասարկում են ռուսական ՀՕՊ համակարգերը։ Խոսք լինել չի կարող ռուս մասնագետների՝ Թուրքիայից հեռանալու մասին։ Մեր մասնագետները կվերադառնան հայրենիք իրենց աշխատանքը և պարտականությունները կատարելուց հետո միայն։ Ամեն ինչ տեղի է ունենում ըստ պայմանագրի։ Ամենակարևորն այն է, որ թուրք գործընկերների մոտ դրական տրամադրվածություն կա և կա զգացում, որ նրանք ցանկանում են շարունակել համագործակցությունը»,- ասել է Շուգաևը:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ․ Ադրբեջանի ՊՆ-ն ընդունել է, որ Արթուր Քաթանյանը մոլորվել է
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը խոստովանել է, որ հայ զինվորը դիվերսանտ չի եղել, այլ պարզապես մոլորվել է: Արթուր...
ԼՈՒՍԱՆԿԱՐ․ Մեր 15 եղբայրները վերադառնում են․ Նիկոլ Փաշինյանը
Վարչապետի Պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը գրել է․«Մեր 15 եղբայրները վերադառնում են»:[4ae1bf3ab784196617b192c1cd181e80.jpg]
Փաշինյանը հրապարակեց 15 հայ ռազմագերիներն անունները և մանրամասներ ներկայացրեց
իկոլ Փաշինյանը Գավառում բնակիչների հետ հանդիպմանը մանրամասներ ներկայացրեց 15 հայ ռազմագերիների՝ Հայրենիք վերադառնալու հե...
Փաշինյանը ընտրակաշառքի դեպքերն արձանագրած քաղաքացիներին մոտ 500.000 դրամ պարգև է խոստանում. մանրամասներ
«Քաղաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը խոշոր դրամական պարգև է խոստանում նրանց, ովքեր այս փուլում ընտրակաշառքի բաժան...