Ղարաբաղի հարցում Հայաստանը դաշնակից չունի
Ղարաբաղի հարցում Հայաստանը դաշնակից չունի: Այսօր ՀԱԿ ընտրական հավաքի ժամանակ ասաց ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ նախագահ, վարչապետի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանը՝ հիշեցնելով, որ այդ մասին ինքն ասել է դեռ 25-30 տարի առաջ: Բայց այդ պարզ ճշմարտությունը, նրա խոսքով, այդպես էլ մնացել է չհասկացված:
«Հիմա նորից կրկնում են` դե, ոչինչ, եթե Ռուսաստանը չէ դաշնակիցը, Եվրոպան կլինի, Ամերիկան կլինի, Իրանը կլինի: Իսկ սա ի՞նչ է նշանակում: Սա նշանակում է, որ մենք ոչ թե մեր հին պատմության, այլև մեր օրերի, վերջին 3 տասնյակ տարիների դառը փորձից չենք ուզում դասեր քաղել»,- ասաց Տեր-Պետրոսյանը:
Նրա խոսքով` Հայաստանը մի անգամ սխալվել է 100 տարի առաջ, և եթե այսօր կրկնի նույն սխալը, կդառնա աշխարհի ամենախղճահարության արժանի, ամենաարհամարհված պետությունը՝ Սոմալիի, Եմենի հետ մեկ շարքում:
Հիշեցնենք` Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կկայանան հունիսի 20–ին։ Մասնակցության հայտ է ներկայացրել 26 կուսակցություն ու դաշինք։ Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է այսօր`հունիսի 7–ին։
Նմանատիպ հոդվածներ
Միջադեպն՝ ամենայն հավանականությամբ, հունիսի 2-ին է եղել․ մանրամասներ հայտնի տեսանյութի մասին
Թշնամին այսօր Գեղարքունիքի մարզում դաժան ծեծի է ենթարկել հայ զինծառայողի: Այս մասին հայտնում է Mediaport-ը՝ ներկայացնելո...
Զինվորների դիերը մեզ մոտ բերվել են ամբողջովին որդերի թրթուրներով պատված, ունենք գայլերի կողմից հոշոտված դիակներ. դատաբժիշկ
Մենք գործ չենք ունեցել թարմ, նոր դիակների հետ, լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Արարատի մարզի դատաբժշկական փորձ...
Հայկական ստորաբաժանումները չեն գնդակոծել Ադրբեջանի տարածքում գտնվող մարտական դիրքերը․ ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, թե իբր հայկական ստորաբաժանումները գնդակոծել են ադրբեջ...
Կտեսնենք կադրային ջարդուփշուր, վզներից բռնած դուրս եմ շպրտելու, պատրաստվեք քաղաքացիական վրեժի․ Փաշինյան
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Թալինում հայտարարաեց՝ կադրային ջարդեր են լինելու:«Ջարդի են ենթարկելու այն պաշտոնյ...