Միջադեպն՝ ամենայն հավանականությամբ, հունիսի 2-ին է եղել․ մանրամասներ հայտնի տեսանյութի մասին
Թշնամին այսօր Գեղարքունիքի մարզում դաժան ծեծի է ենթարկել հայ զինծառայողի: Այս մասին հայտնում է Mediaport-ը՝ ներկայացնելով նաև տեսանյութը, որը բռնության տեսարաններ է պարունակում: Auroranews-ը փորձեց կապ հաստատել ՀՀ ՊՆ` տեղեկատվություն ստանալու նպատակով, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին։ Ըստ որոշ աղբյուրների, այս տեսանյութն ամենայն հավանականությամբ, հունիսի 2-ին է եղել, որի առնչությամբ ՀՀ ՊՆ հայտարարություն էր տարածել:
Հիշեցնենք, որ Գեղարքունիքում հերթական միջադեպ էր տեղի ունեցել հայ և ադրբեջանցի զինծառայողների մասնակցությամբ, որի հետևանքով հայ երկու զինծառայող թեթև մարմնական վնասվածքներ էին ստացել։ ՊՆ-ից հայտնել էին նաև, որ միջադեպի ընթացքում հրազեն չէր կիրառվել և այն արագ հարթվել էր վերադաս հրամանատարության ջանքերով:
Նմանատիպ հոդվածներ
Հայկական ստորաբաժանումները չեն գնդակոծել Ադրբեջանի տարածքում գտնվող մարտական դիրքերը․ ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, թե իբր հայկական ստորաբաժանումները գնդակոծել են ադրբեջ...
Զինվորների դիերը մեզ մոտ բերվել են ամբողջովին որդերի թրթուրներով պատված, ունենք գայլերի կողմից հոշոտված դիակներ. դատաբժիշկ
Մենք գործ չենք ունեցել թարմ, նոր դիակների հետ, լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Արարատի մարզի դատաբժշկական փորձ...
Կտեսնենք կադրային ջարդուփշուր, վզներից բռնած դուրս եմ շպրտելու, պատրաստվեք քաղաքացիական վրեժի․ Փաշինյան
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Թալինում հայտարարաեց՝ կադրային ջարդեր են լինելու: «Ջարդի են ենթարկելու այն պաշտոն...
Ես չեմ բանակցում ո՛չ ադրբեջանական և ո՛չ էլ ռուսական կողմերի հետ. Արմեն Սարգսյանը՝ գերիների մասին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր առցանց զրուցել է ԱՄՆ Հայ իրավաբանների միության (Armenian Bar Association) ն...