Զինվորների դիերը մեզ մոտ բերվել են ամբողջովին որդերի թրթուրներով պատված, ունենք գայլերի կողմից հոշոտված դիակներ. դատաբժիշկ
Մենք գործ չենք ունեցել թարմ, նոր դիակների հետ, լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Արարատի մարզի դատաբժշկական փորձաքննությունների բաժնի վարիչ Արմեն Գևորգյանը, փոխանցում է aysor.am-ը։
«Մենք բոլորս գործ ենք ունեցել ռազմի դաշտում թողնված արևի, կենդանիների կողմից քայքայման ենթարկված դիակաների հետ, հուղարկավորված ու արտաշիրիմված դիակների հետ», - ասաց նա։
Գևորգյանի խոսքով՝ թարմ դիակներ ունեցել են միայն պատերազմի առաջին մեկ-երկու օրը։
«Բոլոր դիակները մեզ մոտ բերվել են ծայրահեղ աստիճանի աուտոլիտիկ նեխմամբ, կազմափոխմամբ, փափուկ հյուսվածքների ու ներքին օրգանների բացակայությամբ, ամբողջովին որդերի թրթուրներով պատված դիակներ», - ասաց նա։
Դատաբժիշկը նշեց, որ զինվորների դիակների մեծ մասը եղել է անճանաչելի։
«Մեզ մոտ չեն բերվել ամբողջական դիակներ, մենք ունենք ամբողջովին նեխման, ճանճերի, միջատների, թրթուրների, խոշոր անասունների՝ գայլերի կողմից հոշոտված դիակներ, մենք ունենք միայն դրանց մասունքները, ամբողջովին կմախքացած ոսկորներ են, որոնք ենթակա չեն որևէ քիմիական նյութով մշակման», - ասաց Արմեն Գևորգյանը։
Նմանատիպ հոդվածներ
Միջադեպն՝ ամենայն հավանականությամբ, հունիսի 2-ին է եղել․ մանրամասներ հայտնի տեսանյութի մասին
Թշնամին այսօր Գեղարքունիքի մարզում դաժան ծեծի է ենթարկել հայ զինծառայողի: Այս մասին հայտնում է Mediaport-ը՝ ներկայացնելո...
Հայկական ստորաբաժանումները չեն գնդակոծել Ադրբեջանի տարածքում գտնվող մարտական դիրքերը․ ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, թե իբր հայկական ստորաբաժանումները գնդակոծել են ադրբեջ...
Զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով զինվոր է զոհվել. ՊՆ
Մայիսի 24-ին, ժամը 17:40-ի սահմաններում, ըստ նախնական տվյալների, զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով արձակված...
Շմայսին գերազանցած ամբարտավանը. հանրությունը սպասում է Նազարյանի ներողությանը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ փոխխոսնակ, ՔՊ վարչության նախկին անդամ Լենա Նազարյանը երեկ խորհրդարանում իրեն պահեց իր...