Հանդերձյալ աշխարհից վերադարձի փորձեր անողները նորից փորձում են ժողովրդին ներքաշել ճահճի մեջ. Ենգիբարյան

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը, անդրադառնալով Քոչարյանի`  առաջիկա 3 շաբաթներին պետք է պատվաստումներ անել նիկոլիզմի դեմ հայտարարությանը, գրում է.
 

«Հայ ժողովրդից 20 և ավելի տարիներ պահանջվեցին ռոբիզմի ու սերժիզմի դեմ պայքարելու, ժողովրդի իմունիտետը բարձրացնելու ու 2018-ին լեգիտիմ ընտրություններ անցկացնելու համար։ Այսօր արդեն քաղաքացու մեջ վերականգնվել է այն բարձր գիտակցությունը, որ այլևս ինքն է որոշելու, երկրի ապագան ու թե ով է լինելու երկրի ղեկավար։ Իսկ հանդերձյալ աշխարհից վերադարձի փորձեր անողները նորից փորձում են ժողովրդին ներքաշել այն ճահճի մեջ, որից հազիվ ենք պրծել։

 

Չի ստացվելու, նախկինին վերադարձ չի լինելու, ՀՀ քաղաքացին այլևս ունի այդ բարձր գիտակցությունը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Ենգիբարյանը։ 

Քաղաքականություն