ԼՈՒՍԱՆԿԱՐ. Թուրքական լրատվականը պատահմամբ բացահայտել է ադրբեջանական կողմի զոհերի իրական թիվը

Թուրքիայի պետական «TRThaber» լրատվականը բացահայտել է արցախյան 44-օրյա պատերազմում Ադրբեջանի բանակի կենդանի ուժի կորուստները: Գրում է Ermenihaber-ը:

 

«TRThaber»-ի ռուսական բաժնի տելեգրամյան էջում գրառում է տեղադրվել Թուրքիայի կողմից Ադրբեջան ուղարկված հերթական հումանիտար օգնության մասին, որում նշվել է, որ Թուրքիայից նվերներ են ուղարկել «44-օրյա պատերազմում զոհված 6.000 զինծառայողների երեխաների համար»:

 

Հիշեցնենք, որ օրեր առաջ Ադրբեջանը պաշտոնապես հայտարարեց, որ արցախյան 2-րդ պատերազմում զոհվել է ադրբեջանական բանակի 2900 զինծառայող:

 

Հրապարակումից քիչ անց թուրքական լրատվամիջոցը փոփոխություն է կատարել տեքստում՝ 6.000 թվի մեջ ավելացնելով նաև վիրավորներին։

 

Քաղաքականություն