Հենրիխ Մխիթարյանը առաջիկա ժամերին պետք է որոշում կայացնի իր ապագայի վերաբերյալ. IlRomanista
Հայաստանի հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը առաջիկա ժամերին պետք է որոշում կայացնի իր ապագայի վերաբերյալ ու դրա մասին հայտնի հռոմեական ակումբի ղեկավարությանը: Այս մասին հաղորդում է IlRomanista-ն:
Մխիթարյանի և հռոմեական ակումբի միջև գործող պայմանագրի ժամկետը լրանում է հունիսի 30-ին: Համաձայն պայմանագրի՝ Մխիթարյանը մինչև 2021 թվականի մայիսի 31-ը պետք է «Ռոմային» տեղեկացնի՝ օգտվո՞ւմ է պայմանագրի ժամկետն ավտոմատ երկարաձգելու կետից, թե՞ հեռանում է թիմից:
Ըստ աղբյուրի՝ Մխիթարյանը համենայն դեպս մինչև երեկ երեկոյան ակումբից հեռանալու մասին խոսք չի ասել թիմի ղեկավարությանը: Նույն աղբյուրի համաձայն՝ Մխիթարյանին ոչ թե առաջարկվել է երկարաձգել պայմանագրի ժամկետն ըստ գործող պայմանագրով սահմանված կետի՝ մեկ տարով, այլ առաջարկվել է երկու տարվա պայմանագիր, որի տակ Հենրիխը պատրաստ է եղել ստորագրել հենց առաջարկման պահին:
Գործակալ Մինո Ռայոլան, սակայն, թույլ չի տվել Հենրիխին անել դա՝ սպասելով ավելի շահավետ առաջարկների: Որոշ առաջարկներ Մխիթարյանը ստացել է, սակայն դրանց չի համաձայնել: