Քանի՞ զոհված զինծառայողի մարմին է դատաբժշկական փորձաքննության ենթարկվել․ նոր տվյալներ
2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև 2021 թվականի մայիսի 25-ը ներառյալ կատարվել է 3753 զոհված զինծառայողի և քաղաքացիական անձանց մարմինների և մասունքների դատաբժշկական փորձաքննություն, Aysor.am-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրել են Հայաստանի առողջապահության նախարարությունից։
Մայիսի 25-ի դրությամբ չի հետազոտվել զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց մարմիններից և մասունքներից վերցված 48 փորձանմուշ, որը ներառված է վերը նշված 3753 թվի մեջ։
Նշենք, որ մայիսի 24-ի դրությամբ Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության իրականացված որոնողական աշխատանքերի արդյունքում հայտնաբերված կամ ադրբեջանական կողմից հայկական կողմին փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1557 է:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովում փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր, թե զոհերի թիվը 4000-ը չի անցնելու։
Նմանատիպ հոդվածներ
Օրվա կադր․ Երևանը՝ ծիածանի ներքո
Րոպեներ առաջ ամբողջ երևանը հսկայական ծիածանի ներքո էր։ [6d8477ea24abd5c939ec228129441ea3.jpg][fc26ac3af50b0a2...
Բելառուսի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանն ուղիղ սպառնալիքի տակ է. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Սահմանապահի օրվա կապակցությամբ շնորհավորական խոսքում նշել է, որ ներկայում ուղիղ...
Սև լճի 30 տոկոսի համար պատերազմ սկսե՞նք․ Փաշինյան
Պատերազմից, որն Ադրբեջանը մեզ ուզում է պարտադրել, կարելի է խուսափել։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երևանի նախը...
Մուկուչյանը խոսել է ընտրությունների հնարավոր հետաձգման մասին
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ 2012 թվականից հետո...