Բելառուսի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանն ուղիղ սպառնալիքի տակ է. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Սահմանապահի օրվա կապակցությամբ շնորհավորական խոսքում նշել է, որ ներկայում ուղիղ սպառնալիք կա երկրի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը:
Լուկաշենկոյի շնորհավորանքը սահմանապահ ծառայության հրամանատարությանը, անձնակազմին և վետերաններին ուրբաթ հրապարակվել է պետության ղեկավարի կայքում:
«Այսօր Բելառուսի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանն ուղիղ սպառնալիքի պայմաններում ձեզնից յուրաքանչյուրը բարձր պրոֆեսիոնալ մակարդակում անում է հնարավորը՝ պետական սահմանի անձեռնմխելիությունը պաշտպանելու, հասարակության կայունությունը և քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար»,-նշել է Լուկաշենկոն:
Նախագահն ընդգծել է, որ բելառուս սահմանապահները երկրի իրական հայրենասերներ են, իրենց հերոս նախնիների փառքի արժանի ժառանգները:
Նմանատիպ հոդվածներ
Օրվա կադր․ Երևանը՝ ծիածանի ներքո
Րոպեներ առաջ ամբողջ երևանը հսկայական ծիածանի ներքո էր։ [6d8477ea24abd5c939ec228129441ea3.jpg] [fc26ac3af50b0a22f20198415...
Սև լճի 30 տոկոսի համար պատերազմ սկսե՞նք․ Փաշինյան
Պատերազմից, որն Ադրբեջանը մեզ ուզում է պարտադրել, կարելի է խուսափել։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երևանի նախը...
ՊՆ-ն մանրամասնում է, թե ինչ կրակոցներ են լսվել Տավուշում
Ինչպես քիչ առաջ նշեցինք սոցցանցերում և մամուլում լուր է տարածվում, որ Տավուշի մարզում, մասնավորապես Իջևանի կողմից թշնամի...
Մուկուչյանը խոսել է ընտրությունների հնարավոր հետաձգման մասին
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ 2012 թվականից հետո...