Սյունիքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված Toyota-ի 28–ամյա վարորդը մահացել է
Երեկ՝ մայիսի 23-ին, հիվանդանոցում մահացել է Կապան քաղաքի բնակիչ, 28-ամյա Հրանտ Մաթևոսյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս «Կապան» բժշկական կենտրոն էր տեղափոխվել մայիսի 19-ին՝ խոշոր ավտովթարի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, մայիսի 19-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 22։50-ի սահմաններում Կապանի բնակիչ՝ 28-ամյա Հրանտ Մաթևոսյանը իր վարած Toyota Platz մակնիշի ավտոմեքենայով Կապան քաղաքում՝ Գործարանային փողոցում, դուրս էր եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել թիվ 1/7 հասցեում գործող «Դոմուս» առևտրի կենտրոնի աստիճաններին և գլխիվայր շրջվել։ Վթարի հետևանքով վարորդ Հ. Մաթևոսյանը, ուղևորներ՝ Կապանի բնակիչներ, 18-ամյա Գուրգեն Ղազարյանը, 21-ամյա Արա Զաքարյանը և 18-ամյա Յուրի Պատվականյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Կապան» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել էր նույն վաշտի հետաքննիչ Ավագյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ հոդվածներ
Օրվա կադր․ Երևանը՝ ծիածանի ներքո
Րոպեներ առաջ ամբողջ երևանը հսկայական ծիածանի ներքո էր։ [6d8477ea24abd5c939ec228129441ea3.jpg][fc26ac3af50b0a2...
Բանակցություններն այսօր արդյունք չտվեցին․ Գորիսի փոխքաղաքապետը հայտնում է՝ Սյունիքում մարտական հերթափոխ է իրականացվում
Բանակցություններն այսօր ավարտվել են անարդյունք, շարունակվելու է վաղը։ Այս մասին Auroranews-ի հետ զրույցում հայտնեց...
Եվրատեսիլը լուսաբանող իտալացի հաղորդավարը չի ցանկացել վիրավորել հայ ժողովրդին
Երեկ իտալիայի 4րդ հանրային ալիքով Եվրոտեսիլի մրցույթի ժամանակ հաղորդավարները անհարգալից են խոսել Հայաստանի մասին նշելով,...
Ի՞նչ էր անում ՊՆ նախարարի պաշտոնակատարը՝ Հյուսիսային պողոտայի ռեստորաններից մեկում․ ՊՆ-ն պարզաբանում է
Համացանցում տարածել է տեղեկություն, որ Հայաստանի պաշտպանության նախարարն այս պահին Հյուսիսային պողոտայի ռեստորաններից մեկ...