Եվրատեսիլը լուսաբանող իտալացի հաղորդավարը չի ցանկացել վիրավորել հայ ժողովրդին
Երեկ իտալիայի 4րդ հանրային ալիքով Եվրոտեսիլի մրցույթի ժամանակ հաղորդավարները անհարգալից են խոսել Հայաստանի մասին նշելով, թե Հայաստանը չի մասնակցում մրցույթին՝ Ադրբեջանի հետ պատերազմում պարտվելու և փող չունենալու համար։ Իսկ Ադրբեջանը, ըստ հաղորդավարների, հերիք չի հաղթելա Հայաստանին, մի բան էլ հասել է եզրափակիչ ու մեծ շանսեր ունի հաղթելու։
Իտալիայում Հայաստանի դեսպանությունը հաղորդագրություն թեմայի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել, որում ասված է՝ Եվրատեսիլի իտալացի հաղորդավարը չի ցանկացել վիրավորել հայ ժողովրդին
«Սիրելի հայրենակիցներ և բարեկամներ,Սիրելի հայրենակիցներ և բարեկամներ,
վերջին օրերերին դեսպանությունը բազմաթիվ նամակներ և զանգեր է ստացել Եվրատեսիլ մրցույթի կիսաեզրափակիչ փուլի հեռարձակման ընթացքում իտալացի հաղորդավարի կողմից թույլ տված ոչ կոռեկտ արտահայտությունների վերաբերյալ։
Ցանկանում ենք տեղեկացնել, որ դեսպան Ծովինար Համբարձումյանի նամակին ի պատասխան Rai Gold –ի (որը համակարգում է Rai 4, Rai Premium e Rai Movie ալիքները) տնօրեն Ռոբերտա Էննին հայտնել է, որ խորապես ցավում է, որ Եվրատեսիլում Հայաստանի բացակայության մասին արված մեկնաբանությունը ընկալվել է որպես անհարագալից վերաբերմունք։
Նա նշել է, որ հաղորդավարը ամենևին նման մտադրություն չի ունեցել, այլ ընդհակառակը՝ ցանկացել է ընդգծել, որ բոլոր հակամարտություններն անխուսափելիորեն ազդեցություն են ունենում յուրաքանչյուրի վրա: Տիկին Էննին նշել է, որ ցավում է, որ հաղորդավարի մեկնաբանությունն ակամայից դժգոհություն է առաջացրել և իր մերձավորությունն է հայտնել հայ ժողովրդին և պատերազմի վայրագությունների միջով անցնող բոլոր ժողովուրդներին։
Ի պատասխան հայ համայնքի բարձրաձայնած դժգոհությունների՝ իր ափսոսանքն է հայտնել նաև հաղորդավար Ռայմոնդո Սավերիոն, ով վերահաստատել է, որ ամենևին մտադրություն չի ունեցել վիրավորական արտահայտություններ անելու։ Նա շեշտել է, որ էությամբ պացիֆիստ հանդիսանալով, ցանկացել է ընդգծել, թե որքան գրոտեսկային և անհեթեթ են պատերազմների հետևանքները։ Նա նշել է, որ նպատակ է ունեցել շեշտելու իրադրության դրամատիկ անհամաչափությունը և ընդունել է, որ դա իրեն չի հաջողվել, որ ակնհայտորեն ինքը սխալ է արտահայտվել և շատ ցավում է դրա համար»:
Նմանատիպ հոդվածներ
Օրվա կադր․ Երևանը՝ ծիածանի ներքո
Րոպեներ առաջ ամբողջ երևանը հսկայական ծիածանի ներքո էր։ [6d8477ea24abd5c939ec228129441ea3.jpg][fc26ac3af50b0a2...
Բանակցություններն այսօր արդյունք չտվեցին․ Գորիսի փոխքաղաքապետը հայտնում է՝ Սյունիքում մարտական հերթափոխ է իրականացվում
Բանակցություններն այսօր ավարտվել են անարդյունք, շարունակվելու է վաղը։ Այս մասին Auroranews-ի հետ զրույցում հայտնեց...
Ի՞նչ էր անում ՊՆ նախարարի պաշտոնակատարը՝ Հյուսիսային պողոտայի ռեստորաններից մեկում․ ՊՆ-ն պարզաբանում է
Համացանցում տարածել է տեղեկություն, որ Հայաստանի պաշտպանության նախարարն այս պահին Հյուսիսային պողոտայի ռեստորաններից մեկ...
Փաշինյանն այսօր պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին․ պաշտոնական հայտարարություն
Հայսատանի հանրապետության վարչապետի պաշտոնական կայքը հաղորդագրություն է տարածել, համաձայն որի՝ վարչապետի պաշտոնակատ...