Բանակցություններն այսօր արդյունք չտվեցին․ Գորիսի փոխքաղաքապետը հայտնում է՝ Սյունիքում մարտական հերթափոխ է իրականացվում
Բանակցություններն այսօր ավարտվել են անարդյունք, շարունակվելու է վաղը։ Այս մասին Auroranews-ի հետ զրույցում հայտնեց Գորիսի փոխհամայնքապետ Մենուա Հովսեփյանը։ Նա նշեց, որ վաղը կայանալիք բանակցությունների ժամը դեռ հայտնի չէ։
Հարցին՝ ինչպե՞ս է այս պահին Սյունիքում իրադրությունը և նկատվո՞ւմ են արդյոք նոր դիրքավորումներ ադրբեջանական կողմից, Հովսեփյանը պատասխանեց․
«Սյունիքում տրամադրվածությունը մարտական է։ Զինված ուժերն ու կամավորները կազմակերպել են մարտական հերթափոխ, որը հավուր պատշաճի իրականացվում է։ Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմի դիրքավորումներին՝ նման տեղեկություն չունեմ»,- հայտնեց փոխքաղաքապետը։
Հիշեցնենք, որ Պաշտպանության նախարարությունը ևս տեղեկացրել էր բանակցությունների ավարտի մասին ու հավելել, որ մանրամասների վերաբերյալ ավելի ուշ հայտարարությամբ հանդես կգան։ ՊՆ հայտարարություն դեռ չի եղել։
Նմանատիպ հոդվածներ
Ի՞նչ էր անում ՊՆ նախարարի պաշտոնակատարը՝ Հյուսիսային պողոտայի ռեստորաններից մեկում․ ՊՆ-ն պարզաբանում է
Համացանցում տարածել է տեղեկություն, որ Հայաստանի պաշտպանության նախարարն այս պահին Հյուսիսային պողոտայի ռեստորաններից մեկ...
Փաշինյանն այսօր պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին․ պաշտոնական հայտարարություն
Հայսատանի հանրապետության վարչապետի պաշտոնական կայքը հաղորդագրություն է տարածել, համաձայն որի՝ վարչապետի պաշտոնակատ...
Ի՞նչ իրավիճակ է տիրում Իսրայելի հայ համայնքում․ պատրիարքարանի ներկայացուցիչը մանրամասներ է հայտնել Sputnik-ին
Իսրայելի Լոդ քաղաքում հրթիռակոծության հետևանքով տուժածների և զոհերի թվում հայեր չկան: Տեղեկությունը Sputnik-ին հայտնել է...
Վաղվանից մանկապարտեզներում սահմանափակումները կհանվեն
Առողջապահության նախարարի մայիսի 4-ի N28-Ն հրամանով՝ մանկապարտեզներում ընդունելության, խմբերում երեխաների թվի հետ կապված...