20 օր անց վերսկսվել են զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները
Վերսկսվել են պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները: Տեղեկությունը հայտնում է ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
«Փրկարարական մեկ ջոկատով որոնումներն այսօր շարունակվում են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում»,– նշված է հաղորդագրության մեջ:
Աշխատանքները դադարեցվել էին մայիսի 4-ից:
Զինադադարից հետո Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից հայտնաբերված կամ ադրբեջանական կողմից փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1553 է, որից 27-ը, նախնական տվյալներով, քաղաքացիական անձինք են:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Տղան սեփական նախաձեռնությամբ ապամոնտաժել է հուշարձանի տարօրինակ խորհրդանիշը
Ֆեյսբուքյան օգտատերը իր սեփական նախաձեռնությամբ Ստեփանակերտում տեղադրված հուշարձանի տարօրինակ խորհրդանիշը ապամոնտաժել է։...
«Արցախի բանալի» հուշարձանը տեղադրվել է առանց ԱՀ ԿԳՄՍ նախարարության իրազեկվածության
Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարությունը տարածել է նախարար Լուսինե Ղարախանյանի հայտարարությունը, որում ասված է. «...
Հայաստանից դուրս գտնվող 650 քաղաքացի կկարողանա օնլայն մասնակցել ընտրություններին
Հայաստանից դուրս գտնվող 650 քաղաքացի կկարողանան օնլայն մասնակցել ընտրություններին։ Այս մասին տեղեկանում ենք Կենտրոնական...
Ադրբեջանցիները գյուղ եկող մեքենան կանգնեցրել են, ծխախոտ ուզել. Խոզնավարի համայնքապետ. Tert. am
Քիչ առաջ ադրբեջանցիները գյուղ եկող մեքենան կանգնեցրել են, ծխախոտ ուզել, հիմա եկել ենք, իրենց ճանապարհը կտրել: Այս մասին...