Նամախվանի» ՀԷԿ-ի կառուցման դեմ բողոքի ցույցի մասնակիցները սպառնացել են պարալիզացնել Թբլիսին
Վրաստանի մայրաքաղաքում «Նամախվանի» ՀԷԿ-ի կառուցման դեմ բողոքի դուրս եկած հազարավոր ցուցարարներ վերջնագիր են ներկայացրել երկրի իշխանություններին: Նրանք սպառնում են ամբողջությամբ պարալիզացնել Թբիլիսին, եթե կառավարությունը 24 ժամվա ընթացքում չկատարի իրենց պահանջները, որոնք են.
-խզել Ռիոն գետի վրա «Նամախվանի» ՀԷԿ-ի կասկադի կառուցման մասին պայմանագիրը, որը կնքվել է երկրի կառավարության և թուրքական Enka Renewables ընկերության միջև,
-չեղարկել Վրաստանի կառավարության որոշումը պետական անշարժ գույքի սեփականության իրավունքը Enka Renewables ընկերությանը փոխանցելու մասին,
-քրեական գործ սկսել Վրաստանի էկոնոմիկայի նախարար Նաթիա Տուրնավայի և այլ պաշտոնատար անձանց նկատմամբ, որոնք ներգրավված են եղել նախագծի կազմմանը:
Երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, մեկնավանելով բողոքի ցույցը, տեղի ունեցողն անվանել է «ժողովրդավարական գործընթացներ»:
Նմանատիպ հոդվածներ
Արմեն Ջիգարխանյանի գերեզմանը հողին է հավասարվել
Արմեն Ջիգարխանյանի երկրպագուները հարգել են նրա հիշատակը մահից 6 ամիս անց և զարմացած մնացել՝ տեսնելով, որ գերեզմանն...
Ստեփանակերտում բանալու տեսքով «տարօրինակ» արձանի տեղադրման վերաբերյալ մասնագիտական քննարկումներ են ընթանում
Ստեփանակերտի «Մենք ենք մեր սարերը» հուշարձանի տարածքում տեղադրված բանալու տեսքով արձանը բուռն քննարկումների առիթ է դարձե...
Ռուբեն Վարդանյանը ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմում է ներկայացրել
Գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանը հայտարարել է, որ ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմում է ներկայացրել: Ռուբեն Վարդանյան...
Սև ծովից ցիկլոն է գալիս Հայաստան. ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
Հայաստանում տաք օդի ալիքը կնահանջի դեպի հարավ՝ իր տեղը զիջելով Սև ծովից ներթափանցող ցիկլոնին։ Տեղեկությունը հայտնում է Հ...