ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ըստ տեղորոշման՝ Վերին Շորժայի հատվածում ադրբեջանցիները ՀՀ տարածք են մտել 2 կմ
Մայիսի 14-ին հրապարակվել էր Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղից շուրջ 6 կմ դեպի արևմուտք ընկած հատվածից տեսանյութ, որտեղ երևում էին ադրբեջանցի զինծառայողներ։ Razm.info-ի մանսագետները տեղորոշել են տեղանքը և պարզել, որ ադրբեջանական կողմը ՀՀ տարածքում ուղիղ գծով առաջացել է շուրջ 2 կմ։
Ինչպես արդեն նշեցինք, տեսանկարահանումը կատարվել է Վերին Շորժայից շուրջ 6 կմ դեպի արևմուտք ընկած հատվածում՝ լեռան լանջին։ Ադրբեջանի կողմից օկուպացված Քարվաճառի և ՀՀ Գեղարքունիքի մարզի սահմանը անցնում է լեռնագագաթներով, սակայն ինչպես երևում է տեսանյութից ադրբեջանցի զինծառայողները կանգնած են լանջային հատվածում և ուղիղ գծով առաջացել են շուրջ 2 կմ-ի չափով։
Տեղորոշման պատկերը ներկայացնում ենք ստորև։
[c3d9f60a729532531574a9721b31250f.png]
[326b8f36efb59223200f818cf9dc4c2d.png]
Նմանատիպ հոդվածներ
Ի՞նչ էր անում ՊՆ նախարարի պաշտոնակատարը՝ Հյուսիսային պողոտայի ռեստորաններից մեկում․ ՊՆ-ն պարզաբանում է
Համացանցում տարածել է տեղեկություն, որ Հայաստանի պաշտպանության նախարարն այս պահին Հյուսիսային պողոտայի ռեստորաններից մեկ...
Փաշինյանն այսօր պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին․ պաշտոնական հայտարարություն
Հայսատանի հանրապետության վարչապետի պաշտոնական կայքը հաղորդագրություն է տարածել, համաձայն որի՝ վարչապետի պաշտոնակատ...
Բանակցություններն այսօր արդյունք չտվեցին․ Գորիսի փոխքաղաքապետը հայտնում է՝ Սյունիքում մարտական հերթափոխ է իրականացվում
Բանակցություններն այսօր ավարտվել են անարդյունք, շարունակվելու է վաղը։ Այս մասին Auroranews-ի հետ զրույցում հայտնեց...
Ի՞նչ իրավիճակ է տիրում Իսրայելի հայ համայնքում․ պատրիարքարանի ներկայացուցիչը մանրամասներ է հայտնել Sputnik-ին
Իսրայելի Լոդ քաղաքում հրթիռակոծության հետևանքով տուժածների և զոհերի թվում հայեր չկան: Տեղեկությունը Sputnik-ին հայտնել է...