Հուսով եմ, ՀԱՊԿ-ի բանակցային ներուժն արդյունավետորեն կօգտագործվի ստեղծված իրավիճակում․ ՌԴ Դաշնության խորհրդի անդամ
ՌԴ Դաշնության խորհրդի պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Վիկտոր Բոնդարյովը ակնկալում է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) բանակցային ներուժն արդյունավետ կօգտագործվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության իրավիճակում, Tert-ի փոխանցմամբ գրում է ՏԱՍՍ-ը:
«Կուզենայի շեշտել, որ Ռուսաստանը բազմիցս հայտարարել է (և գործով ապացուցել է), որ մեր խնդիրն է մեր հարևանների միջև հակամարտությունը հենց խաղաղ ճանապարհով լուծելը: Խաղաղ երկխոսությունը խթանելու համար մենք միշտ փորձել ենք նաև ներգրավել միջազգային կազմակերպություններին, ինչպիսին է ՀԱՊԿ-ն: Հուսով եմ, որ այս կազմակերպության բանակցային ներուժն արդյունավետորեն կօգտագործվի ստեղծված ընթացիկ իրավիճակում»,- բացատրել է Բոնդարյովը:
Նա համոզված է, որ Ռուսաստանի խաղաղապահ միջնորդությունը կխոչընդոտի հայ-ադրբեջանական հակամարտության սրմանը: Սենատորի խոսքով՝ ավելի վաղ Սյունիքի մարզում տեղի ունեցած միջադեպը բացատրվում է այն փաստով, որ «երկու պետությունների հարաբերությունները, որոնք վերջերս են հակամարտել, ամբողջությամբ կարգավորված չեն»:
«Գլխավորն այն է, որ նման միջադեպերը (սահմանային խախտումները) չկրկնվեն, չունենան շարունակություն և լուծվեն հնարավորինս շուտ խաղաղ ճանապարհով (զորքերի արագ դուրսբերմամբ), որպեսզի հրադադարի ռեժիմը խստորեն պահպանվի: Նմանատիպ սադրանքները պետք է կանխել: Եվ սա արդեն ոչ թե ռազմաքաղաքական խնդիր է, այլ «զուտ քաղաքական»,- ընդգծել է Բոնդարևը:
Հիշեցնենք՝ այսօր Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում տեղեկացրել է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում ստեղծված իրավիճակի հետ կապված ՀԱՊԿ-ին դիմելու որոշման մասին:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐ․ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայերեն գրառում է արել՝ ի աջակցություն հայ ժողովրդին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում հայերեն գրառում է արել․«Ադրբեջանի զինված ուժերը ներխո...
Վրաստանի վարչապետը պաշտոնական այցով գալիս է Հայաստան
Նիկոլ Փաշինյանը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիրակության՝ Հայաստան կատարելիք պաշտոնական այցի մասին...
Ի՞նչ է ասվում հրապարակված փաստաթղթում. անակնկալները կլինեն 1 ամիս անց
Քիչ առաջ հրապարակվել է Համացանցում է հայտնվել այն փաստաթուղթը, որի մասին բոլորը խոսում են, այն համաձայնագիրը, որը պատրաս...
Սարգսյանն արձագանքել է Տեր-Պետրոսյանի հայտարարությանը
Երրորդ նախագահի գրասենյակը արձագանքել է Լևոն Տեր-Պետրոսյանի գրառմանը՝ նշելով, թե ինչու է մերժել այն։ Սարգսյանը հաստ...