Ռազմագերիների վերադարձի հարցը պետք է լուծվի առանց նախապայմանների. Լավրով
Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Լավրովի ու Բայրամովի հանդիպումից հետո կայացել է մամուլի ասուլիս, որի ժամանակ Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարին հարցրել են Ադրբեջանի ենթակայության տակ անցած տարածքների ականապատման քարտեզի տրամադրման մասին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: Այս մասին գրել է Armtimes.com-ը:
Լավրովը նշել է, որ Ռուսաստանը ձգտում է մարդասիրական նշանակության խնդիրները, որոնք վերաբերում են և հայկական կողմից ականապատված տարածքների քարտեզը տրամադրելուն, և ռազմագերիների, ինչպես նաև զոհվածների մարմինների վերադարձին, անհետ կորածների ճակատագրերը պարզելուն, լուծել արագ, առանց նախապայմանների:
Ըստ Ռուսաստանի արտգործնախարարի, Լեռնային Ղարաբաղի իրադրության հետագա կարգավորման հիմնական պայմանը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև 2020 թ. նոյեմբերի 9-ին և 2021 թ. հունվարի 11-ին ստորագրված համաձայնագրերին հետևելն է: Այդ պայմանավորվածություններն, ըստ Լավրովի, նպաստում են տարածաշրջանում ռազմական գործողությունների լրիվ դադարեցմանը, ինչպես նաև հաղորդակցության միջոցների ապաշրջափակմանը, որը տարիներ շարունակ հնարավորություն չէր տալիս լիարժեք օգտագործել աշխարհաքաղաքական այս կարևոր տարածաշրջանի տարանցիկ ու տնտեսական պոտենցիալը:
Նմանատիպ հոդվածներ
Վրաստանի վարչապետը պաշտոնական այցով գալիս է Հայաստան
Նիկոլ Փաշինյանը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիրակության՝ Հայաստան կատարելիք պաշտոնական այցի մասին...
ԼՈՒՍԱՆԿԱՐ․ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայերեն գրառում է արել՝ ի աջակցություն հայ ժողովրդին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում հայերեն գրառում է արել․«Ադրբեջանի զինված ուժերը ներխո...
Սարգսյանն արձագանքել է Տեր-Պետրոսյանի հայտարարությանը
Երրորդ նախագահի գրասենյակը արձագանքել է Լևոն Տեր-Պետրոսյանի գրառմանը՝ նշելով, թե ինչու է մերժել այն։ Սարգսյանը հաստ...
Հայաստանն ամբողջությամբ կատարել է իր պարտավորությունները և վերադարձրել ադրբեջանցի բոլոր ռազմագերիներին
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի պատասխանել է լրատվականների կողմից բարձրաձայնված հարցերին․ -Ինչպե՞ս կմեկնաբանե...