Հայաստանն ամբողջությամբ կատարել է իր պարտավորությունները և վերադարձրել ադրբեջանցի բոլոր ռազմագերիներին

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի պատասխանել է լրատվականների կողմից բարձրաձայնված հարցերին․

 

-Ինչպե՞ս կմեկնաբանեք գերիների խնդրի վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մայիսի 5-ի հայտարարությունը և միջազգային գործընկերների արձագանքները: Որոշ հայտարարություններում հնչում է բոլոր կողմերից գերիների ազատ արձակման կոչ: Կա՞ն արդյոք Հայաստանում ադրբեջանցի ռազմագերիներ կամ այլ ձերբակալվածներ:

 

-Հայաստանը ամբողջությամբ կատարել է 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ 8-րդ կետով ստանձնած իր պարտավորությունները եւ վերադարձրել ադրբեջանցի րգե ադրբեջանցի րիեն արբեանցի րիեն, արբեանցի րիեն րիեն րիեն րիեն րիեն րիեն արեջանցի րիեն արեանցի րիեն րիեն րեն րեն րեն րեն րեն անչափահասի սպանության համար դատապարտված երկու անձանց: @ Ադրբեջանի վրա տարբեր երկրների եւ միջազգային կազմակերպությունների օրեցօր աճող ճնշումը ցույց է տալիս, որ ձեւավորվում է միջազգային հանրության կոնսենսուս հայ ռազմագերիների եւ պատանդի կարգավիճակում գտնվող քաղաքացիական անձանց շուտափույթ հայրենադարձման վերաբերյալ, միջազգային հումանիտար իրավունքի պահանջներին համաձայն: 

-Ինչպե՞ս կմեկնաբանեք նաև Ադրբեջանի կողմից հնչեցվող մեղադրանքները՝ արցախյան առաջին պատերազմի ժամանակ անհայտ կորած անձանց և ականապատման մասին տեղեկատվություն չտրամադրելու վերաբերյալ:

-Գերիների ազատ արձակման հարցում օրեցօր ուժեղացող միջազգային ճնշման լույսի ներքո Ադրբեջանը փորձում է առաջ քաշել կեղծ օրակարգեր, արդարացում փնտրելով իր իսկ կողմից ստանձնած մարդասիրական պարտավորությունների չկատարման համար: Հայաստանը մշտապես պատրաստակամ է համագործակցել միջազգային գործընկերների հետ, մարդասիրական բնույթի խնդիրների լուծման ուղղությամբ:

Քաղաքականություն