ՌԴ-ում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը հայտարարել է խարդախության դեպքերի մասին՝ կապված իրենց կողմից ենթադրյալ հյուպատոսական ծառայություններ տրամադրելու հետ:
«Դեսպանությունը պարբերաբար տեղեկատվություն է ստանում այն մասին, որ որոշ անձինք քաղաքացիներին փորձում են շփոթմունքի մեջ դնել՝ առաջարկելով այսպես կոչված «միջնորդական ծառայություններ»՝ կապված հյուպատոսական ծառայությունների տրամադրման հետ: Խարդախների գործողությունների զոհը չդառնալու համար կոչ ենք անում քաղաքացիներին չվստահել անձանց, ովքեր փորձում են հանդես գալ «միջնորդների» դերում»,- ասվում է դեսպանատան ֆեյսբուքյան էջում:
Դեսպանատնից հայտնել են, որ տարբեր քաղաքացիներից նման փորձերի մասին ստացված տեղեկատվությունը տրամադրվում է համապատասխան իրավապահ մարմիններին:
Դիվանագիտական առաքելությունից նաև տեղեկացրել են, որ ՌԴ տարածքում հյուպատոսական ծառայություններ մատուցում են բացառապես Մոսկվայում դեսպանատան հյուպատոսական ծառայությունը, Սանկտ Պետերբուրգում և Դոնի Ռոստովում Հայաստանի հյուպատոսարանները, Նովոսիբիրսկում դեսպանության հյուպատոսական բաժինը և Սոչիի հյուպատոսական կետը:
Նմանատիպ հոդվածներ
Գնել Սանոսյանը՝ Գեղարքունիքի մարզի ուղղությամբ հակառակորդի կողմից առաջխաղացման լուրերի մասին
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը մանրամասներ է ներկայացրել մարզում սահմանային իրավիճակի վերաբերյալ: «Արմենպրես»-...
Իրավիճակն առնվազն մերձճգնաժամային է, եթե չասենք ճգնաժամային. Նիկոլ Փաշինյան
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որում քննարկվե...
Վերիշենի բարձունքին մոտանելու վերաբերյալ բանակցություններն ավարտվել են. Երվանդ Մալունց. Tert
Րոպեներ առաջ ավարտվեցին բանակցությունները ադրբեջանական կողմի հետ, որոնք առնչվում էին Սև լճի հարակից տարածքի՝ Վերիշենի բա...
Լավրովը՝ «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Ալիևի հայտարարությունների մասին
Արա Այվազյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Ա...