Լավրովը՝ «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Ալիևի հայտարարությունների մասին
Արա Այվազյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Ալիևի հայտարարություններին․ «Մեր բանակցությունները կենտրոնացած չեն եղել միայն տնտեսական կապերի ապաշրջափակման եռակողմ համագործակցության վրա։ Դա եղել է թեմաներից մեկը։ Ինչ վերաբերում է եռակողմ համատեղ գործողություններին՝ փոխվարչապետերի մակարդակով, այդ մեխանիզմն ստեղծվել է Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների որոշմամբ՝ հունվարի 11-ին Մոսկվայում կայացած հանդիպման արդյունքում։ Եվ այդ մեխանիզմը ենթադրում է համաձայնություններ, որոնք կարող են լինել բացառապես կամավոր՝ հիմնված փոխշահավետ հիմքի վրա։ Եվ այն ոչ մի դեպքում չի ենթադրում այլ բան, քան դիվանագիտական համաձայնություններ և լուծումներ, որոնք թույլ կտան լիովին ապաշրջափակել տնտեսական կապերը։ Ցանկացած հարց, որը կարող է չհամապատասխանել 3 ղեկավարների ձեռք բերած համաձայնությանը, իհարկե, չի կարող ընդունվել որպես այլընտրանք այն ամենի, ինչի շուրջ համաձայնություն է եղել»։
Նմանատիպ հոդվածներ
Մարիա Զախարովան լուսանկար է հրապարակել Երևանից
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լուսանկար է հրապարակել Երևանից:Բարի լույս, Երևան… գրել է նա:Հիշեցնենք, ո...
Երևանից օդանավ է թռել Բաքու
Հայաստանից օդ բարձրացած ինքնաթիռը վայրէջք է կատարել Ադրբեջանում։ Այս մասին հայտնում է «Инфотека24»-ը՝ հղում անելով «Ֆլայ...
Հրապարակավ կրկնում եմ իմ առաջարկը ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահներին. Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը
Առաջաին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հրապարակել է մարտի 25-ին ՀՀ եւ Արցախի նախկին նախագահների հանդիպման ժամանակ իր ներկա...
Լավրովը Ծիծեռնակաբերդում ծաղիկներ է խոնարհել․ հաջորդիվ մեկնարկել է հանդիպումը
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայ...