Օտարերկրացիները ծեծկռտուք են սկսել Երևանում գործող «Եվրասիա» միջազգային համալսարանում
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մայիսի 5-ին վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում գործող «Եվրասիա» միջազգային համալսարանում: Այդ օրը՝ կեսօրին, համալսարանի ռեկտոր Սուրեն Օհանյանը ահազանգել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին և հայտնել, որ համալսարանում վիճաբանություն է տեղի ունեցել օտարերկրյա քաղաքացիների միջև:
Նշված վայր է մեկնել ոստիկանութան Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության ծառայողի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ վիճաբանությունը տեղի է ունեցել համալսարանի տարածքում՝ նույն համալսարանի 3-րդ կուրսի ուսանողների՝ Իրաքի Հանրապետության քաղաքացիներ, 23-ամյա Ահմեդ Ալմջամասի և 22-ամյա Ռամի Օբաիդի միջև, որի ժամանակ երկուստեք ձեռքերով և ոտքերով փոխադարձ հարվածներ են հասցրել՝ միմյանց պատճառելով մարմնական վնասվածքներ:
Իրաքցի ուսանողները հրավիրվել են ոստիկանութան Քանաքեռ-Զեյթունի բաժին, կատարվածի մասին տվել են խոստովանական բացատրություններ, սակայն հրաժարվել են դատաբժշկական փրոձաքննության ենթարկվելուց: Փաստի առթիվ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Նմանատիպ հոդվածներ
Հայտնաբերվել է ժամկետային զինծառայողի դի՝ կախված վիճակում
Մայիսի 14-ին, ժամը 07.00-ի սահմաններում, հայտնաբերվել է N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ռոման Գրիշայի Բաղդասա...
Գորիսի վերևում այս պահին մարտե՞ր են ընթանում, հայկական կողմը վիրավոր ունի՞. ArmDaily
Սյունիքից շարունակում են իրարամերժ լուրեր ստացվել։ArmDialy.am-ին տեղեկություններ են հասել, որ թշնամին ռազմական բախում է...
Կրակոցներ Երևանում` հեղինակը 36-ամյա կին է
Երեկ ՝ մայիսի 6-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժն...
ՀՐԱՏԱՊ. Ադրբեջանցիները թիրախային կրակն են արձակել խաղաղ բնակչի ուղղությամբ. նա վիրավոր է
Արցախի Մարտունու շրջանում ադրբեջանցիները թիրախային կրակն են արձակել խաղաղ բնակչի ուղղությամբ։ Լուրը հայտնում է «Արցախպրե...