Մեր Սահմանադրական դատարանը Հռոմի պապից ավելի կաթոլիկ գտնվեց և բացարձակ անկանխատեսելի վարվեց. Արթուր Դավթյան
Ազգային ժողովում ընթացող նիստի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը դիմեց Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, նշելով, որ Սահմանադրության դատարանը հակասահմանադրական ճանաչեց Քրեական Օրենսգրքի 300.1 հոդվածը, ազդարարելով, որ հետայսու ՀՀ-ում սահմանադրական կարգի տապալումը քրեորեն պատժելի արարք չէ և հնարավորություն տրվեց, որ «Մարտի 1-ի» գործով այդ մասով ամբաստանյալների նկատմամբ դադարեցվի քրեական հետապնդումը:
«Այս որոշումից իրավաբանական հանրույթը երկու մասի բաժանվեց, մի մասը հիացած էր, ասում էին՝ ֆանտաստիկ, հանճարեղ որոշում է, մյուս մասը որոշումը որակում էր որպես խայատառակություն: Հնչեց նաև քննադատություն դատախազության նկատմամբ՝ նշելով, որ ի սկզբանե արարքը սխալ է որակվել, կամ որ այլ հոդված պետք է դրվեր: Ներկայացրեք ձեր կարծիքը ՍԴ որոշման և հնչեցված քննադատությունների վերաբերյալ»:
Արթուր Դավթյանը նշեց, որ նախաքննական մարմինը ձեռք է բերել ապացույցներ, որի հիման վրա անձանց մեղադրանք է առաջադրել՝ ՔՕ 300.1 հոդվածով, դատախազը ստացել է որոշումը, գնահատել, ստուգել այդ որոշման օրինականությունը:
«Որոշման օրինականության ընթացքում մեր համար պարզ է դառնում, որ քննությամբ ձեռք բերված տվյալները ակնհայտորեն վկայում են բարձրաստճան անձանց կողմից իրենց լիազորությունները անցնելու, իրենց լիազորությունների մեջ չներգրավված հանցավոր գործողություններ կատարելու մասին, որոնք առաջացրել են հետևանքներ: Հիմա փնտրում ենք ՔՕ ում այն հոդվածը, որը համապատասխանում է այս արարքին, այսինքն՝ քրեաիրավական որակում ենք իրականացրել»:
Նա նշեց, որ ավանդական կամ ընդհանուր նորմը Քրեական օրենսգքրում ՔՕ 309 հոդվածն է՝ պաշտոնական լիազորությունների անցումը, որն իր ամենածանր տեսակում հետևանք ունի՝ նշում է, որն առաջացրել է ծանր հետևանքներ: Իսկ գործնականում, ծանր հետևանքներ եղել է նույնիսկ, որ մարդու մահ առաջացած չլինի և գնահատված լինի:
«Նայում էինք քրեական գործով ձեռք բերված այդ լիազորությունների անցման արդյունքում կոնկրետ դեպքում առաջացած հետևանքները՝ խոսքը ՀՀ-ում սահմանադրական կարգի, սահմանադրական հիմունքերի տապալման, վերացման մասին է: Բնականաբար, Քրեական օրենսգրքում գոյություն ուներ դրա համար մասնավոր հատուկ նորմ՝ 300.1 հոդվածը: Գնահատում ենք, որ ճիշտ է որակել նախաքննական մարմինը, այսօր էլ ենք ասում, որ ճիշտ է որակել, որովհետև ընդհանուր և հատուկ նորմի մրցակցության մեջ դա հանրահայտ կանոն է, պետք է գնահատել հատուկ նորմով»:
Դավթյանը նշեց, որ այս հոդվածը ՔՕ-ի բացառիկ հոդվածներից է, որը բարեփոխման է ենթարկվել 2003-ի ընդունվելու հետո, 2009-ին տեղի էր ունեցել ՔՕ-ում փոփոխություններ, հենց այս նորմը բարեփոխվել բարելավվել է, այդ թվում՝ Վենետնիկի հանձնաժողովի դրական եզրակացության պայմաններում:
«Որտեղի՞ց պետք է միջդատական վարույթ իրականացնող մարմինը, կամ դատախազը կանխատեսեր հակառակ ելքը, ճիշտ ենք գնահատել և գնացել ենք դատարան: Քաջ գիտեք՝ մեր ՍԴ-ն նաև դիմեց Եվրոպական դատարան և Վենետիկի հանձնաժողով, շատ պարզ մի բան էին ասում եվրոպացի մեր գործընկերները, ասում էին՝ որպեսզի հասկանաս՝ այս նորմերը որոշակի՞ են, թե՞ ոչ, կոնկրետ գործը քննող դատարանը ինքը փաստական տվյալների համադրության մեջ պետք է ասի հասկանալի՞ է անձին ինչում են մեղադրում, թե՞ ոչ: Բայց մեր Սահմանադրական դատարանը, թույլ տվեք ասեմ՝ Հռոմի պապից ավելի կաթոլիկ գտնվեց և բացարձակ անկանխատեսելի վարվեց»: