Մոուրինյոն կգլխավորի «Ռոմա»-ն
Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է իր պայմանավորվածությունը «Ռոմայի» հետ։ Պորտուգալացի մասնագետը ամռանը գլխավոր մարզիչի պաշտոնում կփոխարինի պորտուգալացի Պաուլու Ֆոնսեկային։
«Շնորհակալ եմ Ֆրիդկինների ընտանիքին մեծագույն թիմի ղեկավարի կարգավիճակում ինձ ընտրելու համար։ Շնորհակալ եմ, որ դարձա ակումբի ապագայի իրենց պատկերացումների մի մասը։
Ակումբի սեփականատիրոջ եւ տնօրեն Տիագու Պինտուի հետ հանդիպումներից հետո ես անմիջապես հասկացա «Ռոմայի» հավակնությունների լրջությունը։ Այդպիսի հավակնություններն ու դրայվը ինձ միշտ մոտիվացրել են։ Միասին ցանկանում ենք առաջիկա տարիներին կառուցել հաջողված նախագիծ։
«Ռոմայի» երկրպագուների անհավանական կիրքը համոզեց ինձ համաձայնել այս աշխատանքին։ Անհամբեր սպասում եմ հաջորդ մրցաշրջանի մեկնարկին։ Իսկ առայժմ Պաուլու Ֆոնսեկային մաղթում եմ լավագույնը։ Առաջ, «Ռոմա»»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է «Ռոմայի» մամուլի ծառայությունը։
Մոուրինյոյի պայմանագիրը «Ռոմայի» հետ նախատեսված է մինչեւ 2024թ․ հունիսի 30-ը։