Սպորտ
Մալխաս Ամոյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի արծաթե մեդալակիր
Հունահռոմեական ոճի ըմբիշ, 72 կգ քաշային Մալխաս Ամոյանը Լեհաստանում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակչում ցավալի պարտություն է կրել Վրաստանի ներկայացուցիչ Շմագի Բոլկվաձեի հետ գոտեմարտում ու դարձել արծաթե մեդալակիր։ Մեր ըմբիշը 1-4 հաշվով պարտություն է կրել։
Իսկ 87 կգ քաշային Կարապետ Չալյանը բրոնզե մեդալի համար պայքարում մրցեց Վրաստանի ներկայացուցիչ Աիվենգո Ռիկաձեի հետ ու պարտություն կրեց 2-3 հաշվով։ Այսպիսով, Չալյանը, որն արդեն ապահովել է իր մասնակցությունը Տոկիոյի Օլիմպիական խաղերին, չկարողացավ մեդալ նվաճել Եվրոպայի ընթացիկ առաջնությունում։
Հիշեցնենք, որ Ամոյանը քառորդ եզրափակչում 5-0 հաշվով հաղթել էր Մաքսիմ Եվտուշենկոյին, իսկ կիսաեզրափակչում 6:0 հաշվով առավելության էր հասել լեհ Ռոման Պաչուրկովսկի նկատմամբ։
Նմանատիպ հոդվածներ
«Ես հիվանդություն ունեմ, բայց հիվանդ չեմ». Կապառոսը ` քաղցկեղի, հավաքականի և Հայաստան գալու մասին
4 հայ մարմնամարզիկ դուրս է եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ
Ըմբշամարտի Եվրոպայի առաջնություն. Պողոսյանը հաղթեց, Գրիգորյանը պարտվեց
Ըմբշամարտի ԵԱ. Արման Ավագյանը հաղթեց ու երեկոյան կգոտեմարտի բրոնզե մեդալի համար
Ավելին Սպորտ բաժնից
Պիկֆորդը՝ Մեսսիի մասին. «Նրան կանգնեցնելը բավարար չէ»
Մեսսին պահպանել է ԱԱ-ի լավագույն ֆուտբոլիստի առաջին տեղը
Հալանդը նշել է, թե ում է ցանկանում տեսնել չեմպիոնի կարգավիճակում
5.0