Հասարակություն

Սյունիքի մարզի Տեղ համայնքի Խնածախ գյուղի գլխին ադրբեջանցիները դիրքեր են կառուցում

Սյունիքի մարզի Տեղ համայնքի Խնածախ գյուղի գլխին ադրբեջանցիները դիրքեր են կառուցում
Սյունիքի մարզի Տեղ համայնքի Խնածախ գյուղի գլխին ադրբեջանցիներն այսօր վաղ առավոտից շինարարական տեխնիկա են բերել, դիրքեր են կառուցում: Այս մասին գրում է Mediaport թելեգրամյան ալիքը:  Երեկ…

Սյունիքի մարզի Տեղ համայնքի Խնածախ գյուղի գլխին ադրբեջանցիներն այսօր վաղ առավոտից շինարարական տեխնիկա են բերել, դիրքեր են կառուցում: Այս մասին գրում է Mediaport թելեգրամյան ալիքը: 
 

Երեկ Սյունիքի Տեղ խոշորացված համայնքի ղեկավար Ներսես Շադունցը հայտնել էր, որ այդ տարածքների մասով որևէ պաշտոնական պայմանավորվածություն չի եղել, փոխարենը սահմանը գծվել է GPS-ով, որից հետո պարզապես բանակային կորպուսի մակարդակով խոսել են, պայմանավորվել, որ շատ չառաջանան:
 

«...նախկինում միայն որոշվել էր, որ բարձրադիր հատվածում դրոշ պետք է խփեն ու վերջ, հիմա ստացվում է այնպես, որ մեր կողմից 100 մետր հեռավորության վրա նրանց պոստերն են լինելու, հիմա էլ անմիջապես իրենց դիմացը՝ 5-10 մետր հեռավորության վրա մեր բանակն է դնում, փակեն, որ գյուղը չերևա»,- ասել էր նա: 
 

Նմանատիպ հոդվածներ

Իշխանությունները որոշել են պատժել բոլոր իսկական դատավորներին՝ «պաչկայով» կարգապահական վարույթներ հարուցելով. Ռուբեն Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ կարգապահական վարույթ է հարուցվել դատավոր Դավիթ Գրիգ...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250