Հաստատվել է կորոնավիրուսի 267 նոր դեպք, առողջացել է 640 մարդ․ ՀՀ ԱՆ
Մայիսի 2-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 216863 դեպք, որոնցից 199755-ն` առողջացած, 4139-ը` մահվան ելքով: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11945 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել 991027 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 2941 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 267 նոր դեպք: Ունենք 640 առողջացած և 11 մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1024 է:
Նմանատիպ հոդվածներ
Սյունիքի մարզի Տեղ համայնքի Խնածախ գյուղի գլխին ադրբեջանցիները դիրքեր են կառուցում
Սյունիքի մարզի Տեղ համայնքի Խնածախ գյուղի գլխին ադրբեջանցիներն այսօր վաղ առավոտից շինարարական տեխնիկա են բերել, դիրքեր ե...
Արդեն երթևեկելի է Երևանի Նոր Նորք վարչական շրջանը Նորք-Մարաշին կապող նոր ճանապարհը
Արդեն երթևեկելի է Երևանի Նոր Նորք վարչական շրջանը Նորք-Մարաշին կապող նոր ճանապարհը։ Այդ մասին հայտնում են Երեւանի ք...
Իշխանությունները որոշել են պատժել բոլոր իսկական դատավորներին՝ «պաչկայով» կարգապահական վարույթներ հարուցելով. Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ կարգապահական վարույթ է հարուցվել դատավոր Դավիթ Գրիգ...
Ղրիմում հայտնաբերվել է Covid-19-ի «բրիտանական» շտամի դեպք. РИА Новости
Ղրիմում հայտնաբերվել է նոր կորոնավիրուսային վարակի «բրիտանական» շտամի դեպք. Մեկ մարդ գտնվում է դիտարկման ներքո: Այս մասի...