ԱՄՆ-ն ժամանակավորապես կասեցրել է Ադրբեջանին զենք մատակարարելու արգելքը
ԱՄՆ-ն ժամանակավորապես կասեցրել է Ադրբեջանին զենք մատակարարելու արգելքը։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երկարացրել է «Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղման կասեցումը, որի արդյունքում թույլատրվում է ԱՄՆ ուղիղ օգնությունն Ադրբեջանին։ Այդ մասին ապրիլի 29-ին PanARMENIAN.Net-ին հայտնել են ԱՄՆ Պետդեպից։
«Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղումն ԱՄՆ Կոնգրեսն ընդունել է 1992 թվականին Ադրբեջանի կողմից Հայաստանի շրջափակման պատճառով և նախատեսում է Ադրբեջանին միայն մարդասիրական օգնության տրամադրում: Ըստ այդ ուղղման ԱՄՆ կառավարությանն արգելվում է օգնություն ցուցաբերել Արդբեջանի պաշտոնական կառույցներին, քանի դեռ այդ երկիրը «ակնհայտ քայլեր չի ձեռնարկել ՀՀ և Լեռնային Ղարաբաղի դեմ բոլոր տեսակի շրջափակումների և ուժի կիրառման այդ հարձակողական ձևերի վերացման ուղղությամբ»։ Սակայն 2002թ․Կոնգրեսն ուղղում կատարեց 907-րդ բաժնում, որով թույլատրվում է նախագահի կողմից ակտի կասեցումը և ռազմական աջակցությունն Ադրբեջանին, ինչն էլ ամեն տարի անում է ԱՄՆ նախագահը։ Ապրիլի 28-ին Բլինքենն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում ասել էր, որ 907-րդ ուղղումը կասեցվել է նաև այս տարի։ Ալիևն այդ կապակցությամբ իր երախտագիտությունն էր հայտնել։ «ԱՄՆ-ն գնահատում է իր ռազմավարական գործակցությունն Ադրբեջանի հետ։ 1992թ․ ի վեր ԱՄՆ-ն ավելի քան $1.5 մլրդ օգնություն է տրամադրել Ադրբեջանին, այդ թվում՝ $6 մլն Covid-19-ի դեմ պայքարի համար, և գրեթե $10 մլն երկկողմ օգնություն 2020-ին»,-ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղարի հայտարարության մեջ։ ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենը, դեռևս լինելով նախագահի թեկնածու, 2020-ի հոկտեմբերի վերջին հայտարարել էր, որ «Լեռնային Ղարաբաղում ապրող մարդկանց, որոնք առանց այդ էլ արդեն շատ են տուժել և կարիք ունեն, որ իրենց օգնեն անվտանգության ապահովման գործում, լայնածավալ հումանիտար աղետ է սպառնում»։ Այնուհետև Բայդենն ասել էր, որ ԱՄՆ այդ ժամանակվա նախագահ Դոնալդ Թրամփը պետք է «ամբողջությամբ կատարի և չհրաժարվի «Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղման պահանջները կատարելուց՝ կասեցնելու համար ռազմական տեխնիկայի հոսքն Ադրբեջան»։
Նմանատիպ հոդվածներ
Գերմանիայում AstraZeneca-ով պաստվաստվելուց հետո 32-ամյա կին է մահացել
Գերմանիայում AstraZeneca հակակորոնավիրուսային պատվաստանյութով պատվաստվելու պատճառով առաջացած կողմնակի բարդություններից մ...
ԵԱՀԿ Մինսկի խմբի հատուկ ներկայացուցիչների հետ ԼՂ հարցով աշխատանքը շարունակվում է. Զախարովա
ԵԱՀԿ Մինսկի խմբի հատուկ ներկայացուցիչների հետ աշխատանքը շարունակվում է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտն...
Հումանիտար կենտրոնի 15-րդ շարասյունը 420 տոննա բեռ է տեղափոխել Քարվաճառ
Ռուսական խաղաղապահ զորակազմը շարունակում է ապահովել բեռների տարանցիկ փոխադրումը Լեռնային Ղարաբաղի` Ադրբեջանի վերահսկողու...
Ալիևը Զանգելանում միջազգային օդանավակայանի հիմքն է դրել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Զանգելանի շրջանում միջազգային օդանավակայանի հիմքն է դրել, հայտնում է ադրբեջանական լրատվամի...