«Առ այսօր ջանքեր ենք գործադրել, որպեսզի այսպիսի քաղաքական գործընթաց Հայաստանում չմեկնարկի»․ Արմեն Աշոտյան
«Մենք շատ լավ գիտակցում ենք, որ այս դավադիր կապիտուլյանտ իշխանությունների գործելաոճը չի նպաստելու ընտրությունների մաքսիմալ ներառական հավասար պայմանների անաչառ, իրավական գործընթացի վերածվելուն։
Մենք ջանքեր ենք գործադրել առ այսօր, որպեսզի այսպիսի քաղաքական գործընթաց Հայաստանում չմեկնարկի։ Ավաղ, խորհրդարանական ընտրություններն այս պահի դրությամբ դառնում են անխուսափելի»,- ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին հայտնեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Ավելի վաղ վերջինը ներկայացրել էր ՀՀԿ-ի դիրքորոշումը՝ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու վերաբերյալ։
Արմեն Աշոտյանը նշեց, որ նման դիրքորոշման համար հիմք են հանդիսացել «ընդդիմադիր դաշտի վերջին զարգացումները, ինչպես նաև՝ կապիտուլյանտին օր առաջ գահընկեց անելու հրամայականը»։
Նմանատիպ հոդվածներ
Բաքուն հայ գերիներին վերադարձնելու մի քանի պայմաններ է դրել.1-2 ամսվում դրական տեղաշարժ է լինելու.Սիրանուշ Սահակյան
Ունենք հստակ ինֆորմացիա, որ 1-2 ամսվա ընթացքում հայ գերիների վերադարձի դրական տեղաշարժ է լինելու։ Այս մասին NEWS.am-ի հե...
«Պահանջում ենք, որ ռուս զինվորականները հեռանան Ղարաբաղից, թող թուրքերը փոխարինեն նրանց». Բողոքի ակցիա
Չորեքշաբթի ադրբեջանական «Ժողովրդական շարժում» հասարակական կազմակերպության մի խումբ անդամներ բողոքի ակցիա են անցկացրել Բա...
ՆԱՏՕ-ն խոշորամասշտաբ զորավարժություններ է անցկացնում Արեւմտյան Բալկաններում
ՆԱՏՕ-ն Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր Արեւմտյան Բալկաններում անցկացվող առաջին խոշորամասշտաբ զորավարժությունների...
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Կազան
Ապրիլի 29-ին եւ 30-ին Կազանում տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի առերես հանդիպում՝ Եվրասիական տնտեսական միո...